Փեսախ (հրեական զատիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեսախ

ՏեսակThree Pilgrimage Festivals? և տոն
ԵնթադասYom Tov? և հրեական տոներ
Ամսաթիվ15 Nisan?, 16 Nisan?, 17 Nisan?, 18 Nisan?, 19 Nisan?, 20 Nisan?, 21 Nisan? և 22 Nisan?
Տոնական կերակուրմացա, matzah ball? և Մացեբրայ
Ի հիշատակԵլք

Փեսախ (սուրբգրյան` Պասեք) (եբրայերեն` פֶּסַח‎[1], ասորերեն` փիսխա – ܦܸܨܚܵܐ), աստվածաշնչյան կարևոր հրեական տոներից մեկն է։ Հրեա ժողովուրդը փեսախը տոնում է Եգիպտոսից Աստծո օգնությամբ իր ազատագրման համար և Մովսեսի ղեկավարությամբ իրենց ազգի ազատագրման հիշատակին։ Փեսախով հիշատակում են Հին Ուխտի Ելից գրքում նկարագրված պատմությունը, որտեղ իսրայելցիներն ազատվեցին Եգիպտոսում իրենց գերությունից։ Ըստ աստվածաշնչյան ժամանակագրության` այս իրադարձությունը տեղի է ունեցել Ք.ա. 1300 թվականին (ըստ հրեական օրացույցի` 2450 թվականին)[2]։
Փեսախը գարնանային տոն է և Երուսաղեմի տաճարի գոյության ժամանակ այն կապում էին գարիի նվիրաբերության տոնի հետ, քանի որ գարին Իսրայել երկրում[3] ցանված առաջին հացահատիկն էր։ Փեսախը տոնում են Հրեական Նիսան ամսվա 15-ին, մթնշաղին։ Այն տևում է յոթ-ութ օր[4][5]։ Պատմականորեն, Շավուոթի կամ Հոգեգալստյան և Սուքքոթի կամ Տաղավարաց տոների հետ մեկտեղ Փեսախը կամ Հրեական զատիկը համարում են երեք ուխտագնացության տոներից մեկը (եբրայերեն` Շալոշ Ռեգալիմ), որի ընթացքում Հուդայի թագավորության ողջ ժողովուրդը ուխտագնացության է մեկնում դեպի Երուսաղեմի տաճար։ Սամարացիները մինչ օրս ուխտագնացության են մեկնում Գերիզիմ լեռ, բայց հանրային երկրպագությանը մասնակցում են միայն տղամարդիկ[6][7]։

Ամսաթիվ և տևողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեսախը սկսվում է Նիսան ամսվա 15-ից, որը սովորաբար համընկնում է Գրիգորյան տոմարի մարտ կամ ապրիլ ամիսների հետ։ Հիմնականում տոնը համընկնում է լիալուսնի գիշերվա հետ` հյուսիսային կիսագնդի գարնանային գիշերահավասարից հետո։ Հավաստիալանու համար, որ Փեսախը չի սկսվել մինչ գարնան գալը, Հին Իսրայելում համարում էին, որ Նիսանի առաջին օրը պետք է սկսվի գարիի հասնելուն պես։ Եթե գարին հասած չէր լինում, հավելյալ Ադար 2 ամիսն էին ավելացնում հրեական օրացույցին։ Համենայն դեպս, սկսված 4-րդ դարից` ամսաթիվը որոշում են մաթեմատիկորեն[8]։ Տոնի միջանկյալ օրերը հայտնի են Խոլ Համոեդ (հայերեն` տոնի շաբաթվա օրեր) անվամբ։ Տոնի առաջին ու վերջին օրերին հրեաները ձեռնպահ են մնում աշխատելուց, հատուկ աղոթասացություններից և տոնական կերակուրներից։

Ծագում և աստվածաշնչյան զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելքը` Եգիպտոսից, 1907 թվականի պատկերազարդում

Գիտնականները համարում են, որ այս տոնի ծագումը պետք է թվագրել ավելի վաղ, քան Հին Ուխտի Ելից գրքում նկարագրված իրադարձությունները[9]։ Վերջինիցս շատ առաջ գոյություն է ունեցել ապոտրոպ ծիսակարգ, որով պաշտպանում էին ընտանեկան օջախը։ Մորթած ոչխարի արյունը քսում էին տան դռանն ու բարավորին (ճակատաքարին), որպեսզի դիվական ուժերը տուն չմտնեին[10]։ Ըստ այլ տեսանկյունի` Քահանայական օրենսգրքի հռչակումից հետո, այս տոնն առնչվում էր Քանանացիների գյուղատնտեսական տոնի հետ, որը բաղարջի ու գարիի բերքի հետ կապված ծիսակարգ էր[11]։
Հին Ուխտի Ղևտական գրքի 23-րդ գլխի 5-8 համարներում նկարագրված է Փասեխի տոնակատարությունը. «Առաջին ամսի տասնչորսերորդ օրուայ երեկոյեան Տիրոջ Զատիկն է։ Նոյն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նուիրուած Բաղարջակերաց տօնն է. եօթը օր բաղարջ պիտի ուտէք։ Նշուած առաջին օրը ձեզ համար սուրբ է։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք։ Եօթը օր ողջակէզներ պիտի մատուցէք Տիրոջը, իսկ եօթներորդ օրը սուրբ պէտք է լինի ձեզ համար։ Ոչ մի առտնին գործ չպիտի անէք»։ Աստվածաշնչյան կանոնի համաձայն` թթխմորը պետք է դրվի մինչև Նիսանի 15-ը սկսվելը։ Անարատ գառը կամ այծը պետք է պահվեն առանձին` Նիսանի 10-ին[12] և մորթեն տոնի օրը, խորովեն` առանց ներքին օրգանները հեռացնելու ու ուտեն բաղարջով (եբրայերեն` մացո)։ Մնացյալն այգաբացին պետք է այրել։

Բառի ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եբրայերեն փասախ (פָּסַח) բայն առաջին անգամ հիշատակվել է Թորայում` Ելից գրքում։ Այժմ դրա ծագումնաբանության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Ոմանք գտնում են, որ բայը նշանակում է «Նա անցավ»` հիշատակելով Աստծուն, որ մինչ Եգպիտոսից հրեաների դուրս գալը` մեծ արհավիրքներ բերեց Եգպիտոսի վրա` չվնասելով հրեաների տները։ Ըստ Թարգում Օնեկլոսի` փեսախ նշանակում է «Աստված ողորմաց»։

Քորբան Փեսախ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փեսախի կարգով դասավորված սեղան

Փեսախի կամ Հրեական զատիկի գլխավոր սուբյեկտը զոհաբերվող գառն է։ Հրեական խորանի և ավելի ուշ Երուսաղեմի տաճարի[13] գոյության ընթացքում Փեսախի տոնակատարության կիզակետը զոհաբերությունն էր կամ Քորբան Փեսախը, որը զոհաբերվող գառան միսն էր, որ հրեաներն ուտում էին Փեսախի կարգի ժամանակ` Նիսանի 15-ին։ Ամեն մի ընտանիք տաճարին պետք է մեկ գառնուկ կամ վայրի այծ զոհաբերեր նախորդ օրը ցերեկը, որպեսզի երեկոյան ուտեր միսը։ Խորոված միսն ուտում էին բաղարջով (մացո) ու դառը խոտաբույսերով (մարոր)։ Եթե տվյալ ընտանիքի անդամները չէին հասցնում ուտել ողջ միսը, ապա կարող էին իրենց սեղանը կիսել այլ ընտանիքների հետ։ Կարևոր է նշել, որ Քորբան Փեսախից չէին կարող օգտվել կրոնափոխ եղածները, ծառաները, անթլպատ տղամարդիկ, կրոնական առումով անմաքուր համարվող անձը` բացառությամբ այն պարագայի, երբ հրեաների մեծամասնությունն էին համարվում անմաքուր, ինչպես նաեւ ծագումով ոչ հրեա մարդիկ։

Փեսախի կարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրեական ընտանիքների համար ավանդույթ է դարձել հավաքվել Փեսախի առաջին գիշերը հատուկ ընթրիքի սեղանի շուրջ, որը կոչվում է սեդեր (երբայերեն` סדר) և հայերեն թարգմանվում որպես կարգ, կարգավորում։ Սեղանի վրայի արծաթյա սպասքը ընդգծում է ընթրիքի կարևորությունը, որի ընթացքում Եգպիտոսից Ելքի մասին պատմությունը կրկին են պատմում` կարդալով Հագադա կոչված հատուկ տեքստը։ Այս ընթացքում խմում են 4 բաժակ գինի։ Հագադան գիշերվա այս կարգը բաժանում է 15 մասի, որոնք են

  1. Քադեշ קדש – Քիդուշի ընթերցում, գինու առաջին բաժակի օրհնում և ըմպում,
  2. Ուռխաց ורחץ – Ձեռնլվա, առանց օրհնության,
  3. Քարպաս כרפס – Քարպասի (մաղադանոսի կամ նեխուրի) ընկղմումն աղի ջրի մեջ,
  4. Յախաց - יחץ – Մացոն (բաղարջը) երկու մասի բաժանելը, որի ավելի երկար մասը աֆիկոմանն է, որն ավելի ուշ ուտում են Ցաֆունի ծեսի ընթացքում,
  5. Մագիդ - מגיד – Փեսախի պատմության վերապատմումը, ներառելով Չորս հարցերը և ըմպելով գինու երկրորդ բաժակը,
  6. Ռացա - רחצה – Երկրորդ անգամ ձեռնլվայի արարողությունը` օրհնությամբ,
  7. Մոցիա - מוציא – Մինչև հացամթերք ուտելը` ավանդական օրհնությունը,
  8. Մացո - מצה – Մացոն ուտելուց առաջ օրհնելը,
  9. Մարոր - מרור – Մարորն ուտելը,
  10. Քորեխ - כורך – Մացոյի ու Մարորի` սենդվիչի տեսքով ուտելը,
  11. Շուլխան օրեխ - שולחן עורך – բառացիորեն` սեղանը պատրաստել, տոնական ընթրիքի մատուցումը,
  12. Ցաֆուն - צפון – Աֆիկոմանն ուտելը,
  13. Բարեխ - ברך – Ընթրիքն օրհնելն ու գինու երրորդ բաժակն ըմպելը,
  14. Հալել - הלל – Հալելի ընթերցումը, որ ըստ ավանդույթի ընթերցում են տոնական օրերին և գինու չորրորդ բաժակի ըմպումը
  15. Նիրցա - נירצה – Ամփոփում։

Մարոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդանշում է Եգիպտոսում հրեաների ստրկության դառնությունը։ Թորայից այս հատվածն ընդգծում է մարորի իմաստը. «Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն» (Ելք 1:14)։

Չորս հարցերն ու երեխաների մասնակցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեխաները Փեսախի կարգում կարևոր դեր են խաղում։ Ըստ ավանդության` ամենափոքրը հարցեր են տալիս` սկսելով այսպես. «Ինչո՞ւ է այս երեկոն տարբեր այլ երեկոներից»։ Այս հարցերը խթանում են ընթրիքի խորհրդանիշների նշանակության մասին համատեղ քննարկումների կազմակերպումը։ Ավանդաբար չորս հարցերը հետևյալն են.

Բոլոր երեկոներին մենք ուտում ենք կամ թթխոմորով կամ էլ բաղարջ հաց, բայց այս գիշեր ինչո ՞ւ ենք բաղարջ ուտում,
Բոլոր երեկոներին մենք ուտում ենք տարբեր տեսակ բանջարեղեն, բայց այս երեկո ինչո ՞ւ ենք հենց հատկապես դառը խոտաբույսեր ուտում,
Բոլոր երեկոներին մենք ուտելիքը նույնիսկ մեկ անգամ չենք թաթախում, բայց այս երեկո ինչո ՞ւ ենք երկու անգամ թաթախում,
Բոլոր երեկոներին մենք ուտում ենք կամ նստած կամ թիկնած, բայց այս երեկո ինչո ՞ւ ենք ուտում միայն թիկնած։

Հաճախ կարգի ավագը կամ այլ չափահասներ տալիս են Հագադայում գրված այսպիսի պատասխաններ. «Ով Եգիպտոսից Ելքի մասին ավելի շատ է խոսում, նա ավելի գովելի է»։

Փեսախն այլ կրոններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեությունը ևս տոնում է Սուրբ Զատիկը։ Ավագ Հինգշաբթին առնչվում է հրեական Փեսախի կամ զատկական տոնի հետ։ Հիսուս հենց այս օրն է Վերջին ընթրիքը մատուցել։ Իսլամում սուննի մուսուլմանները ծոմ են պահում Աշուրայի օրը (Մուհարամի 10-րդ օրը)` Մուհամեդին նվիրված պատումների հիման վրա։ Մուսուլմանական ավանդույթի համաձայն` Մեդինայի հրեաները զատկի տոնին ծոմ են պահել և քանի որ մուսուլմանները մեծարում են իսրայելացիներին, Մուհամեդը պատվիրել է ծոմ պահել երկու օր` մեկ օրվա փոխարեն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Pesach". Random House Webster's Unabridged Dictionary.
  2. The Seder Olam Rabbah calculates the lifespan of Moses as 1391–1271 BCE, which would correspond to a date of the Exodus of forty years before 1271, i.e. 1311 BCE.
  3. Josephus, Antiquities 3.250–251, in Josephus IV Jewish Antiquities Books I–IV, Loeb Classical Library, Harvard University Press, Cambridge, 1930, pp. 437–439.
  4. Shapiro, Rabbi Mark Dov. «How Long is Passover?». The Web Pages of Sinai Temple. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  5. Dreyfus, Ben. «Is Passover 7 or 8 Days?». ReformJudaism.org. Union for Reform Judaism. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  6. K'fir, Amnon (2007 թ․ մայիսի 2). «The Samaritans' Passover sacrifice». ynet news. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  7. «Ancient Samaritan sect marks Passover sacrifice near Nablus». Haaretz. 2007 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 10-ին.
  8. "In the fourth century, ... the patriarch Hillel II ... made public the system of calendar calculation which up to then had been a closely guarded secret. It had been used in the past only to check the observations and testimonies of witnesses, and to determine the beginning of the spring season." – Spier 1952, p. 2
  9. Audirsch, Jeffrey G. (2014). The Legislative Themes of Centralization: From Mandate to Demise. Wipf and Stock Publishers. էջ 108.
  10. Levinson, Bernard M. (1997). Deuteronomy and the Hermeneutics of Legal Innovation. Oxford University Press. էջեր 57–58.
  11. Exodus 12:17,Lev 23:6, Numbers 28:17, Numbers 33:3
  12. Exodus 12:3
  13. Gitlitz, David M.; Davidson, Linda Kay (2006). Pilgrimage and the Jews. Westport, CT: Praeger. էջեր 24–35.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փեսախ (հրեական զատիկ)» հոդվածին։