Փաուլինա Գրեցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաուլինա Գրեցկի
Ծնվել էդեկտեմբերի 19, 1988(1988-12-19)[1] (35 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա և  ԱՄՆ
Մասնագիտություներգչուհի, մոդել և կինոդերասանուհի
Ծնողներհայր՝ Ուեյն Գրեցկի, մայր՝ Ջանեթ Ջոնս
Կայքpaulinagretzky.net

Փաուլինա Գրեցկի (անգլ.՝ Paulina Gretzky, դեկտեմբերի 19, 1988(1988-12-19)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆոտոմոդել և երգչուհի[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաուլինա Մերի Ջին Գրեցկին ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 19-ին Լոս Անջելեսում։ Նա կանադացի հայտնի հոկեյիստ Ուեյն Գրեցկու և ամերիկացի դերասանուհի Ջանեթ Ջոնսի 5 երեխաներից ավագն է։ Պաուլինան ունի կրտսեր եղբայրներ՝ Թայ, Թրևոր և Տրիստան, ինչպես նաև քույր՝ Էմմա։ Ավարտել է Նյու Յորքի Նայթինգեյլ-Բեմֆորդ դպրոցը, հաճախել է ամերիկյան բալետի դպրոց։ Քոլեջ չի ընդունվել, որպեսզի սկսի ֆոտոմոդելի կարիերա։

2011 թվականից Պաուլինան հանդիպել է գոլֆիստ Դասթին Ջոնսոնի հետ, որի հետ նշանվել է 2013 թվականի օգոստոսին[4][5]։ Զույգն ունի երկու որդի՝ Թեյթում Գրեցկի Ջոնսոնը[6] և Ռիվեր Ջոնս Ջոնսոնը[7]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոտոմոդելի կարիերան սկսել է 2005 թվականի օգոստոսին Կանադայի «Flare» ամսագրի համար նկարահանումներով[8]։ Ավելի ուշ նկարահանվել Է «Maxim»[9], «Sports Illustrated»[10][11] «Golf Digest»[12][13][14] և ուրիշ ամսագրերի համար։ 2014 թվականին «AskMen» ցուցակում զբաղեցրել է 59-րդ տեղը[15]։

2006 թվականին թողարկել է առաջնաելույթային փոփ ոճով «Collecting Dust» երաժշտական սինգլը[16]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անուն Բնօրինակ անվանում Դեր
2000 Մենք վստահում ենք Աստծուն In God We Trust աղջիկ
2005 Կյանք և ժամանակներ Life and Times Կամեո
2009 Փառք Fame շեկ
2010 Վայրի գեղեցկություն Pretty Wild Կամեո
2012 Զենքեր, աղջիկներ և մոլախաղեր Guns, Girls and Gambling տեղակալ
2013 Համադասարանցիները 2 Grown Ups 2 Դեյզի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Paulina Gretzky». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  3. «Paulina Gretzky GIFs Win The Internet». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  4. «Paulina Gretzky, Dustin Johnson Dating: Report». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  5. «Paulina Gretzky flaunts her fit physique in behind-the-scenes Golf Digest cover shoot video». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  6. «Paulina Gretzky Gives Birth to Baby Boy, Welcomes First Son With Golfer Pro Fiance Dustin Johnson». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
  7. «Paulina Gretzky and Dustin Johnson Welcome Son River Jones». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 15-ին.
  8. «Growing Up Gretzky: Paulina's 2005 Cover Story». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  9. «Paulina Gretzky». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  10. «Caught in the Act». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.
  11. «LPGA players upset with Paulina Gretzky's Golf Digest cover». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  12. «Photos: Paulina Gretzky Cover Shoot». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  13. «Paulina Gretzky's 'Golf Digest' Cover Isn't Her First Provocative Photo». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  14. «Paulina Gretzky's controversial Golf Digest cover». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  15. «#59 Paulina Gretzky». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 29-ին.
  16. ««Collecting Dust» — Paulina Gretzky». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 20-ին.