Ցաքան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցաքան, տափան

Ցաքան, գյուղատնտեսական գործիք հողի մակերեսային մշակության և ցանքերի խնամքի համար։ ժամանակակից ցաքանները լինում են ատամնավոր և սկավառակավոր, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության։ Ատամնավոր ցաքանները կիրառվում են վարից հետո հողի վերին շերտի փխրեցման, հողի կեղևի քայքայման, սերմերի ծածկման, դաշտի մակերևույթի թեթևակի հարդեցման, մոլախոտերի ոչնչացման համար։ Ատամնավոր ցաքանները լինում են զիգզագ, տափանցաքաններ, ցանցաձև, զսպանակավոր, քաղհանող, մարգագետնային, դանակային-պտտվող ևն։ Սկավառակավոր Ցաքանները նախատեսված են ճմուտ հողերի փխրեցման և կոշտերի մանրացման համար։ Աշխատանքի ժամանակ պտտվելով կտրում են առը, փխրեցնում, խառնում և շրջում կողքի։ Լինում են ճահճային, դաշտային, այգեգործական, կախովի, կցվող, կիսակախովի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png