Ցատկախաղ (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցատկախաղ
իսպ.՝ Rayuela
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀակավեպ
Ձևվեպ
ՀեղինակԽուլիո Կորտասար
ԵրկիրԱրգենտինա
Բնագիր լեզուիսպաներեն
ՏեսարանՓարիզ և Բուենոս Այրես
Կազմի հեղինակJulio Silva?[1]
ՀրատարակչությունPantheon Books, Editorial Sudamericana և Carmel Publishing House?
Հրատարակվել էհունիսի 28, 1963[2]

«Ցատկախաղ»[3] (իսպ.՝ Rayuela), արգենտինացի գրող Խուլիո Կորտասարի փորձնական վեպը, որը գրվել է 1963 թվականին։ Այն համարվում է գրողի ամենահայտնի ստեղծագործությունը և պոստմոդեռնիստական գրականության նշանավոր օրինակը։

Վեպի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպն ունի անսովոր կառուցվածք։ Ըստ գրողի նախաբանի՝ գիրքը միանգամից պարունակում է «շատ գրքեր», սակայն Կորտասարն առաջարկում է ընթերցման երկու տեխնիկա՝ սովորական, որը ներառում է վեպի առաջին երկու մասերը՝ «Մյուս կողմից» և «Այս կողմից», և որոնցում ավարտվում է հիմնական սյուժեն, ինչպես նաև կարդալ ըստ հատուկ սխեմայի, ըստ որի՝ պետք է կարդալ նաև «Այլ կողմերից» մասի գլուխները։ Այն կարգը, որով պետք է կարդալ գիրքը, սահմանվում է հեղինակի կողմից, դրան կարելի է հետևել յուրաքանչյուր գլխի վերջում սխեմայի կամ ցուցիչների միջոցով։ Սխեմայում կան վեպի բոլոր գլուխները, բացի նախավերջինից՝ 55-րդից։

Վեպի հերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գլխավոր հերոսը՝ Օրասիո Օլիվեյրան, անձնատուր է լինում իր գոյության խնդիրների և շրջապատող աշխարհի հետ բարդ հարաբերությունների մասին մտորումներին։ Նրա մտորումների կատալիզատորը ծանոթների՝ Փարիզից Մագ անունով սիրեցյալի, ինտելեկտուալների փարիզյան «Ակումբի» և արգենտինացի ընկերներ Տրևելերի և Տալիտայի հետ շփումն է[4]։

Հայերեն թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիս Տեր-Ղևոնդյանի թարգմանությամբ գիրքը հայերեն լույս է տեսել 2018 թվականին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Julio Silva y Julio Cortázar dos fraternos combatientes (իսպ.) — 1917.
  2. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Ցատկախաղ | Zangak Bookstore». zangakbookstore.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 17-ին.
  4. Хулио Кортасар, Владимир Агеев (26 сент. 2016 г.). «Игра в классики (спектакль)». Эпигон-театр. Grigoriy Ushkuynik. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 26-ին.
  5. «Կորտասարի «Ցատկախաղը»՝ հայերենով».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]