Տրուբեցկայա-Բովեի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրուբեցկայա-Բովեի տուն
Տեսակդաստակերտ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏվերսկի շրջան
Հիմնադրված է1883
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ա. Ս. Տրուբեցկայա-Բովեի տուն (ռուս.՝ Дом А. С. Трубецкой-Бове), ճարտարապետության հուշարձան, որը գտնվում է Մոսկվայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շինության առաջին սեփականատիրոջ մասին տեղեկություններ չեն պահպանվել։ XVII դարում կառուցվել է փորագրված երեսկալներով և աղյուսե կամարներով քարե ապարանք։ Ենթադրվում է, որ նրանց առաջին տերը եղել է պատրիարք Ադրիանը, բայց և չի կարելի բացառել, որ դաստակերտը պատկանել է Նարիշկիններին[2]։

XVIII դարի սկզբին շինության սեփականատերն էր սեղանապետ Դմիտրի Պրոտասևը։ 1731 թվականին սեփականատեր է դարձել իշխան Ալեքսեյ Յուրևիչ Տրուբեցկոյը։ Նրա ժառանգները դաստակերտի տերեր են եղել մի ամբողջ դար։ Նրանց օրոք տեղի է ունեցել շենքի առաջին վերակառուցումը. շենքն ուղղվել է դեպի այն ժամանակ գոյություն ունեցած Տրուբեցկոյ նրբանցքը[2]։

Ա. Ի. Տրուբեցկոյի զոհվելուց 5 տարի անց` 1818 թվականին, նրա այրին ամուսնացել է մոսկովյան հայտնի ճարտարապետ Օսիպ Իվանովիչ Բովեի հետ։ Հարևան հողակտորում սկսվել է երկհարկանի տան շինարարությունը, իսկ հին դաստակերտն անցել է ռոտմիստր Լ. Կ. Չերեպովին։ Նա տարածքը հանձնել է գեներալ Մ. Ա. Դմիտրիև-Մամոնովին[2]։

1840-ական թվականներին առանձնատունը վաճառվել է վաճառական Պ. Վ. Գոլուբկովին[2]։

1855 թվականին դաստակերտի սեփականատերեր են դարձել հայտնի բարերարներ Սպիրիդոնով ամուսինները։ Նրանց օրոք առանձնատունը նորից վերակառուցվել է։ Այսպիսի տեսքով պահպանվել է մինչև մեր օրերը[2]։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո շենքում գործել է Հիվանդ և վիրավոր կարմիրբանակայինների օգնության համառուսաստանյան կոմիտեն (Վսեռոսկոմպոմ)։ Կալվածքի մի մասում բնակարաններ էին[2]։ Դրանցից մեկում ապրել են երգչուհի Վերա Դավիդովան[3], միկրոկենսաբան Գեորգի Գաուզեն[4]։

XX դարի վերջին ճարտարապետական կառույցը վերակառուցվել է, վերականագնվել է ճարտարապետական դեկորը մոսկովյան բարոկկո ոճով[2]։

Ներկայումս դաստակերտի շենքում Մեծ թատրոնի ծառայություններն են։ Նախատեսվում է թատերական թանգարանի բացումը[2]։

Դաստակերտը մշակութային ժառանգության օբյեկտ է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ДОМ А. С. ТРУБЕЦКОЙ-БОВЕ — Знаменитые и известные исторические здания и дома Москвы
  3. «Давыдова Вера Александровна». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 17-ին.
  4. «Гаузе Георгий Францевич». Лица Москвы. Московская энциклопедия. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  5. ДЕПАРТАМЕНТ КУЛЬТУРНОГО НАСЛЕДИЯ ГОРОДА МОСКВЫ — Дом Трубецкой-Бове, 1883 г., арх. О. И. Бове

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]