Տպատառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՏՊԱՏԱՌ։ Տառ, գրի այբբենական համակարգի նշանների տպարանային ձև։ Ի տարբերություն տառի վիմագրական (արձանագրություններ, դամբարանագրեր), գրչագիր՝ ձեռագիր (փափուկ նյութի՝ պապիրուսի, մագաղաթի, թղթի վրա գրչով կամ այլ գործիքով գրված), նկարված՝ գեղարվեստական (ցուցանակների, սկահակների, գործվածքի նմուշների, կազմերի, շապիկների և այլ տարրերի վրա վրձնով կամ այլ գործիքով դրոշմված) տեսակների, Տպատառերը կազմված են առանձին լիտերներից կամ այլ տարրերից և նախատեսված են գլխավորապես թղթի վրա վերարտադրվող տեքստը ձեռքով կամ մեքենայով շարելու համար։ Նեղ իմաստով տպարանային Տպատառերը էն կոչվում շարվածքի համար նախատեսված տպարանային լիտերների համախումբը։ Կախված նշանակումից՝ տպարանային Տպատառերը լինում են տեքստային՝ բնագրային (տեքստի շարվածքի համար), տիտղոսային (վերնագրերի, տիտղոսաթերթերի, կազմերի շարվածքի համար), ակցիդենտային (բլանկների, պիտակների և այլ մանր նյութերի հրատարակությունների տպարանային շարվածքի համար)։ Հայկական առաջին Տպատառերը ստեղծվել են 1509-1511 թվականին, Վենետիկում, 12-15 դարերը ձեռագիր բոլոր գրերի հիման վրա։ Այդ տառերի առաջին նմուշները առաջին անգամ մեզ են հասել Հակոբ Մեղապարտի հրատարակած գրքերի միջոցով։ 1565 թվականին Աբգար Թոխաթեցին Վենետիկում պատրաստել է տվել երկու չափի Տպատառեր, որոնց տարատեսակները գործածության մեջ են մինչև այսօր։ 1636 թվականին Նոր Զուզայում խաչատուր Կեսարացու ջանքերով գործածության մեջ են դրվել երկու չափի նոր Տպատառեր։ 1662 թվականին Մատթեոս Ծարեցու պատվերով Ամստերդամի տպարանի համար Տպատառեր է փորագրել էլզեվիրների տպագրատան տառափորագրիչ Վան Դեյկը։ Այդ Տպատառերը հայտնի են «Աստվտծաշնչի գիր» անունով։ 1770 ական թվականների սկզբին Մադրասում գործածության մեջ են դրվել նոր ուղղահայաց Տպատառեր, որոնցով շարվել և տպագրվել է «Նոր տետրակ որ կոչի յորդորակ»։ ԳԻՐՔԸ։ 1847 թվականից ասպարեզ են եկել Հ․ Մյուհենտիսյանի փորագրած նոր ուղղահայաց Տպատառերը։ 1850-1890 ական թվականները Վիեննայի Մխիթարյան միաբանության հայրեր Ա․Հոֆեր և Ա․ Այտընյանը շրջանառության մեջ են դրել մի շարք տեքստային ու վերնագրային Տպատառեր։1855-1856 թվականներին այդ գործով զբաղվել են Գ․Այվազովսկին ու Ճ․Արամյանը, որոնց ստեղծած տառատեսակները հայտնի են «Արամյան» անունով։ Այնուհետև շրջանառության մեջ են դրվել «Գրոտեսկ» ընտանիքին պատկանող Տպատառերը։ 1939 թվականին նկարիչ-տառագետ Ֆ․ Շ․ Տագիրովի գլխավորած նկարիչների խումբը Մոսկվայում գործածության մեջ է դրել «Հայկական սովետական» կոչվող Տպատառերը։1960 թվականից գործածության մեջ են մտել «Նոր հայկական»,«Մնացականյան», «Նորք»,«Եղեգնագիր լարային»,«Հանրագիտարանային», «Դպրոցական» և «Արմենուհի» Տպատառերը։ Գրականագետ Զոհրապյան Հ․, Գաղափար հայկական Մեսրովպյան տառից․․․, Վենետիկում, 1816 թվականին։ Մինասյան Պ․ Արուեստագրութիուն, Վենետիկում 1834 թվականին։ Թևոդիկ Տիպ ու տառ, ԿՊ, 1912 թվականին։ Շահվերդյան Ա․, Սամվելյան Խ․, Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ են ստեղծել 1953 թվականին։ Խ․ Սամվելյանը Հայերեն տպագրական տառերի բարեփոխման ալբոմ,1953 թվական։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 66