Տուուգանբայ Աբդիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուուգանբայ Աբդիև
ղրղզ.՝ Тууганбай Абдиев
Ծնվել էմայիսի 3, 1937(1937-05-03)
ԾննդավայրNichke, Toktogul District, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 1, 2008(2008-12-01) (71 տարեկան)
Մահվան վայրԲիշքեկ, Ղրղզստան
ԳերեզմանAla-Archinskoe Cemetery
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ղրղզստան
ԿրթությունՂրղզստանի համալսարան (1976)
Մասնագիտությունբանաստեղծ, դերասան, Q13167659?, ակին և Komuz player
Պարգևներ և
մրցանակներ

Տուուգանբայ Աբդիև (ղրղզ.՝ Тууганбай Абдиев, մայիսի 3, 1937(1937-05-03), Nichke, Toktogul District, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 1, 2008(2008-12-01), Բիշքեկ, Ղրղզստան), բանաստեղծ-իմպրովիզատոր, դաստանների հեղինակ, կոմուզահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1937 թվականի ապրիլի 7-ին, Ղրղզական ԽՍՀ-ի Կետմեն-Տյուբինսկի մարզի Նիչկե-Սայ գյուղում, ֆերմերի ընտանիքում[1][2]։ Բարձրագույն կրթությունն ստացել է 1976 թվականին, ավարտելով` Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանը։

1955 թվականին աշխատել է Տոգտոգուլյան մարզային մշակույթի պալատում, 1956-61 թվականներին` Ջալալ-Աբադսկի ղրղզական դրամատիկական թատրոնում։ 1961 թվականի մարտի 10-ից և մինչև կյանքի օրերը եղել է Ղրղզստանի Տ. Սատիլգանովի անվան պետական ֆիլհարմոնիայի դերասան[3]։

Աբդիևը կատարել է ժողովրդական էպոսներ, հայտնի հեղինակների դաստաններ և կյույեր. «Ակ Բակի», «Ակ-Մեեր», «Ակ տամակ, կոկ տամակ», «Բալա Կերբեզ», «Ժանիշ-Բայշ», «Կարագուլ Բոտոմ», «Կարա եզգեյ», «Կեր Տոլգո», «Կուրմանբեկ», «Լու-լու Մամաժան», «Մունդուկ ևԶարլիկ», «Միրզա Կերբեզ», «Տոգուզ Կայրիկ», «Չոն Կերբեզ»[2][3][4]։

Հրատարակել է իր ստեղծագործությունների մի շարք հավաքաածուներ. «Տանշի կոմուզ» (1979, «Կոմուզի անցումները»), «Իր կանատինդա» (1984, «Երգի թևերով»), «Զալկալար, Զամանդաշտար, Չոնկոլոր» (1999)[4]։ 1990-ական թվականներին դարձել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[2][5]։

1984 թվականին «Երգ սիրո մասին» գեղարվեստական ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, որը նկարահանվել է ըստ Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի (ռեժիսոր` Դորոնբեկ Սադիրբաև)[6]։

1986 թվականին Աբդիևը պարգևատրվել է պատվավոր Ղրղզական ԽՍՀ-ի վաստակավոր արտիստ կոչմամբ[4], 1993 թվականին նրան շնորհվել է Ղրղզստանի ժողովրդական արտիստ կոչումը[2][5]։

1993, 1995, 2000 թվականներին հաղթել է Բիշքեկում անցկացվող բանաստեղծ-իմպրովիզատորների «Ակ տանդայ — 93», «Մանաս — 1000» և «Կուրմանբեր — 500» միջազգային մրցույթներում[4][5][7]։

2005 թվականին Աբդիևը դարձել է III աստիճանի «Մանաս» շքանշանի ասպետ[8]։

Տուգանբայ Աբդիևը «Ռուխանիյատ» մրցանակի դափնեկիր է[5]։

ԽՍՀՄ-ի փլուզումից և Ղրղզստանում արևմտյան երաժշտական ձևերի տարածումից հետո Աբդիևը ավելի մեծ ուշադրություն է դարձրել Ղրղզստանի ավանդական մշակույթին, երիտասարդների շրջանում դրա ժողովրդակայնացմանը[9]. գլխավորել է Ժուսուպ Բալասագընի անվան Ղրղզստանի ազգային համալսարանի կոմուզահարների խումբը[10], դասավանդել է «Այտիշ» դպրոցում, որն ստեղծվել էր նույնանուն բարեգործական ֆոնդի կողմից[11][12]։

Տուուգանբայ Աբդիևը երկարատև հիվանդությունից հետո մահացել է 2008 թվականի դեկտեմբերը 1-ին, Բիշքեկ քաղաքում[3]։ Ղրղզստանի ժողովրդական արտիստ Տուուգանբայ Աբդիևի հոգեհանգիստն անց է կացվել դեկտեմբերի 3-ին, Աբդիլաս Մալդիբաևի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Թաղված է Բիշքեկի «Ալա-Արչա» գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ушёл из жизни акын Тууганбай Абдиев. // «Радио Азаттык». 1 декабря 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Туутанбай Абдиев. // Информационный портал «Открытый Кыргызстан»
  3. 3,0 3,1 3,2 Скончался акын-импровизатор Тууганбай Абдиев (некролог). // Новости Кыргызстана. 2 декабря 2008.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Тууганбай Абдиев. // Национальная библиотека Киргизии. (ղրղզ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Тууганбай Абдиев на информационном портале «Argument.kg» Արխիվացված 2017-08-05 Wayback Machine (ղրղզ.)
  6. О кино: Трагическая история любви в фильме «Махабат дастаны». // Информационный портал «LIMON.KG». 1 июля 2015.(չաշխատող հղում)
  7. Тууганбай Абдиев. // Национальная библиотека Киргизии.
  8. «Кубанычбек Мукашев. Динара Акулова стала заслуженной... // «Вечерний Бишкек». 14 ноября 2005 года. № 216 (8890)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  9. Peter Finn. In Central Asia, a Revival of an Ancient Form of Rap. // Washington Post. March 6, 2005; Page A20 (անգլ.)
  10. «Какеев А.Ч. Кыргызстан российских академиков. // Сайт Кыргызско-Российского Славянского университета». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  11. Замир Осоров. Создатель звезд. // Общественно-политическая газета «МСН». 17 сентября 2004 года.
  12. Художественное образование в Кыргызской республике. Развитие творческого потенциала в XXI веке. Аналитический доклад. Подготовлен в рамках пилотного проекта ЮНЕСКО и МФГС «Художественное образование в странах СНГ: развитие творческого потенциала в XXI веке». — Бишкек, 2011. — С. 57. — 222 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]