Տոռես Էլ Ֆարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոռես Էլ Ֆարո
Տեսակաշտարակ և շենք
Երկիր Արգենտինա
ՏեղագրությունՊուերտո Մադերո և Բուենոս Այրես
Հարկեր46
Հիմնադրված է2003
Քարտեզ
Քարտեզ

Տոռես Էլ Ֆարո (իսպ.՝ Torres El Faro թարգմանաբար նշանակում է Փարոսի աշտարակներ), փոխկապակցված զույգ երկվորյակ երկնաքերներից կազմված բարձրաբերձ բնակելի համալիր Արգենտինայի մայրաքաղաք և խոշորագույն քաղաք Բուենոս Այրեսի Պուերտո Մադերո շրջանի հարևանությամբ։ Երկնաքերներն ունեն 160 մետր բարձրություն[1][2][3][4] և մինչև վերջերս համարվում էին Բուենոս Այրեսի ամենաբարձր կառույցները։

Աշտարակների շինարարությունը սկսվել և ավարտվել է տարբեր ժամանակներում, առաջինի կառուցումն ավարտվել է 2003, երկրորդինը՝ 2005 թվականին։ Երկուսի բնակարաններն էլ շատ կարճ ժամանակամիջոցում վաճառվել են։ Շինարարությունում գործածվել են ուժեղացված բետոն, հատուկ ամրության ապակի, ալյումին:Ըստ նախագծերի՝ երկվորկյակ շենքերը պետք է ունենային 170 մետր բարձրություն, 48 հարկ սակայն շրջակա միջավայրի պահպանության հետ կապված հիմնախնդիրների պատճառով որոշում է ընդունվել կանգ առնել 160 մետրի վրա և բավարարվել 46 հարկով։

Զույգ երկնաքերները միմյանց հետ կապված են օդային չորս կամուջներով։ Այս խոշոր բնակելի համալիրն ունի ընդհանուր առմամբ 57190 քառակուսի մետր մակերես, 160 բնակարան, արտաքին ջրավազաններ, spa, սաունա, մարզադահլիճներ, ստորգետնյա երկու ավտոկայանատեղի՝ բնակիչների և հյուրերի ավտոմեքենաների համար և բազում այլ հարմարություններ; Երկու երկնաքերները իրար կապող օդային ամենաբարձր կամրջի վրա գործում է նաև գրադարանը[1][2][4]։

Շրջակայքում ևս ստեղծվել ու գործում են սննդի, տրանսպորտային, մշակութային բազմաթիվ օբյեկտներ՝ մի քանի ռեստորան, եկեղեցի, շուկաներ (ընդ որում՝ դրանցից մեկը՝ անտիկ), մետրոյի կայարան, գրախանութ; Մոտակայքում կա նաև գետային նավահանգիստ, մի փոքր ավելի հեռվում՝ պահպանության տակ գտնվող անտառաշերտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «El Faro Towers :: Triposo.com». Triposo.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 «El Faro I, Buenos Aires - SkyscraperPage.com». SkyscraperPage.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  3. «Torres el Faro, Buenos Aires - Interpon United Arab Emirates». Interpon.ae. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. 4,0 4,1 Lanteri, Julieta. «Apartment El Faro Towers, Buenos Aires - ByT Argentina». Bytargentina.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]