Տոնի Շումախեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնի Շումախեր
գերմ.՝ Toni Schumacher
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 6, 1954(1954-03-06)[1][2][3] (70 տարեկան)
Ծննդավայր Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 186 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք դարպասապահ

Հարալդ Անտոն (Տոնի) Շումախեր (գերմ.՝ Harald "Toni" Schumacher, մարտի 6, 1954(1954-03-06)[1][2][3], Դյուրեն, Քյոլնի վարչական շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ 1980 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1982 և 1986 թվականների աշխարհի առաջնությունների արծաթե մեդալակիր, 1984 թվականի Եվրոպայի առաջնության մասնակից։ Գերմանիայի 1984 և 1986 թվականների լավագույն ֆուտբոլիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դյուրեն քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է 1962 թվականին տեղի «Շվարց-Վայս» սիրողական թիմում։

1972 թվականին տեղափոխվել է «Քյոլն» ֆուտբոլային ակումբ, որի հետ 1978 թվականին հաղթել Է Գերմանիայի առաջնությունը, իսկ 1977, 1978 և 1983 թվականներին՝ Գերմանիայի երեք գավաթ։

1979 թվականին առաջին անգամ հրավիրվել է ազգային հավաքական և շուտով այդ պաշտոնում ամբողջությամբ փոխարինել լեգենդար Զեպ Մայերին։ Հավաքականի կազմում դարձել է 1980 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող, որն անցկացվել է Իտալիայում։ 1982 թվականին Իսպանիայում կայացած աշխարհի առաջնություններում, իսկ 1986 թվականին Մեքսիկայում Շումախերը դարձել է արծաթե մեդալակիր։ Նաև 1986 թվականի աշխարհի առաջնությունում Շումախերը ճանաչվել է լավագույն դարպասապահ։

1982 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում Շումախերը ծանրագույն վնասվածք է հասցրել Պատրիկ Բատիստոնին, ով ստացել է արգանդի վզիկի ողերի կոտրվածք և կորցրել երկու ատամ։ Ավելի ուշ Շումախերը հրապարակայնորեն ներողություն է խնդրել Բատիստոնից, և նա ընդունել է ներողությունը։

1987 թվականին Շումախերը սկանդալի պատճառով ստիպված է եղել ավարտել կարիերան հավաքականում. իր «Սուլիչ» գրքում նա կարծիք է հայտնել Գերմանիայի ազգային հավաքականում դոպինգի մասին։ «Քյոլն» ֆուտբոլային ակումբը, որի կազմում այդ ժամանակ հանդես էր գալիս Շումախերը, նույնպես բացասաբար է արձագանքել այդ հրապարակմանը՝ խզելով դարպասապահի հետ պայմանագիրը։ Այդ գրքում Շումախերը, մասնավորապես, հրապարակել է այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ի գավաթի 1984/85 խաղարկության ժամանակ «Քյոլնի» և Մոսկվայի «Սպարտակի» միջև գերմանացիները դոպինգ են ընդունել, ինչի շնորհիվ տնային խաղում հաղթել են 2:0 հաշվով և առաջ անցել[4]։

«Քյոլնից» հեռանալուց հետո Շումախերը 1987/88 մրցաշրջանն անցկացրել է «Շալկե 04»-ում, այնուհետև տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե»։ Այնտեղ Հարալդը դարձավ տեղի հանդիսատեսի սիրելին։ Առաջին իսկ մրցաշրջանում նա ստացավ ավագի թևկապը և հաղթեց Թուրքիայի առաջնությունում։

1991 թվականին Շումախերը վերադարձել է Գերմանիա։ Նա տեղափոխվեց Մյունխենի «Բավարիա», որին դարպասապահ էր պետք, քանի որ և ակումբի հիմնական դարպասապահ Ռայմոնդ Աումանը, և նրա փոխարինող Սվեն Շոյերը վնասվածքներ ստացան։ Ընդհանուր առմամբ, «Բավարիայի» կազմում Հարալդը մասնակցել է 8 հանդիպման և առաջնության արդյունքներով թիմը զբաղեցրել է 10-րդ տեղը։

1994 թվականի օգոստոսի 7-ին՝ միջազգային կարիերայի ավարտից 8 տարի անց, Շումախերը մասնակցեց Աշխարհի հավաքական-Ռուսաստանի հավաքական խաղին, որը նվիրված էր Սանկտ Պետերբուրգում Բարի կամքի խաղերի անցկացմանը։ Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով՝ հօգուտ Ռուսաստանի հավաքականի։

1995/96 մրցաշրջանի վերջին տուրում, որպես դարպասապահների մարզիչ, Շումախերը երեք րոպե խաղաց Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որն այդ ժամանակ դարձել էր Գերմանիայի չեմպիոն։ Նրա համար այս հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրած վերջին՝ 464-րդն էր։

Խաղային կարիերան ավարտելուց հետո Շումախերը որոշ ժամանակ եղել է ֆուտբոլային մարզիչ։ 1999 թվականին հեռացվել է Քյոլնի «Ֆորտունայի» մարզչի պաշտոնից «Վալդհոֆի» հետ խաղի ընդմիջմանը։ 2012-2019 թվականներին եղել է «Քյոլն» ակումբի փոխնախագահ։

Ֆուտբոլիստը երկու անգամ ամուսնացած է եղել, ունի մեկ որդի և երկու դուստր։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայի հավաքական
«Քյոլն»
  • Գերմանիայի չեմպիոն՝ 1978
  • Գերմանիայի առաջնության արծաթե մեդալակիր (2)՝ 1973, 1982
  • Գերմանիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1985
  • Գերմանիայի Գավաթակիր (3)՝ 1977, 1978, 1983
  • Գերմանիայի Գավաթի եզրափակչի մասնակից (2)՝ 1973, 1980
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչի մասնակից՝ 1985/86
  • Ընդհանուր՝ 4 գավաթ
«Ֆեներբախչե»
  • Թուրքիայի չեմպիոն՝ 1988/89
  • Թուրքիայի առաջնության արծաթե մեդալակիր՝ 1989/90
  • Թուրքիայի Գավաթի եզրափակչի մասնակից՝ 1989
  • Թուրքիայի Սուպերգավաթակիր՝ 1990
  • Ընդհանուր՝ 2 գավաթ
«Բորուսիա» (Դորտմունդ)
  • Գերմանիայի չեմպիոն՝ 1996

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի տարվա ֆուտբոլիստ (2)՝ 1984, 1986
  • Թուրքիայի տարվա ֆուտբոլիստ (2)՝ 1988, 1989
  • Աշխարհի առաջնության «Արծաթե գնդակի» դափնեկիր՝ 1986
  • Աշխարհի առաջնության «Ոսկե ձեռնոցներ» մրցանակի դափնեկիր՝ 1986
  • Մտնում է ՈւԵՖԱ-ի վարկածով Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի կազմի մեջ՝ 1984[5]
  • Ընդգրկված է աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականում՝ 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.tff.org/Default.aspx?pageId=30&kisiId=22314
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. «Московский «Спартак» в европейских кубковых турнирах. Сезон 1984/85. Часть 3: «Эх, Кужлев, Кужлев!» — Блог Ищенко Алексея — Советский Спорт». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 100 (օգնություն)
  5. «1984 team of the tournament». Union of European Football Associations. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]