Տոկոսադրույքի համարժեքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տոկոսադրույքի համարժեքություն կամ տոկոսային համարժեքություն, ոչ աբրիտաժային պայման, որը իրենից ներկայացնում է հավասարակշռված իրավիճակ, որտեղ ներդրողները երկու տարբեր երկրների տոկոսային ավանդները համարում են հավասարաչափ գրավիչ, այսինքն՝ տարբերություն չեն տեսնում այդ երկու ներդրումների միջև[1]։

Տվյալ պայմանը չիրագործելը թույլ է տալիս ներդրողներին գումար վաստակել աբրիտաժով, որը չի ծածկվում տոկոսներով։ Պարիտետի հայեցակարգը հիմնված է երկու ենթադրության վրա․ կապիտալի շարժունակությունը և ներքին ու արտաքին ակտիվների կատարյալ փոխանակելիությունը։ Եթե արտարժույթի շուկան հավասարակշռված է, տոկոսադրույքի պարիտետից ենթադրվում է, որ ներքին ակտիվների ակնկալվող եկամտաբերությունը հավասար կլինի արտարժութային ակտիվների եկամտաբերությանը, ճշգրտված փոխարժեքով։ Հետևաբար, ներդրողները չեն կարող ցածր տոկոսադրույքով վարկ վերցնելով ձեռք բերել աբրիտաժ՝ ցածր տոկոսադրույք ունեցող երկրում վարկեր տրամադրելով, դրանք փոխակերպելով երկրորդ երկրի արժույթի և ներդնելով երկրորդ երկրի բանկերում բարձր տոկոսադրույքով։ Դա անհնար է կորուստների (կամ հակառակը՝ շահույթների) տեսանկյունից վարկի ժամկետի ավարտից հետո միջոցները սկզբնական արժույթով փոխանցելիս[2]։ Տոկոսադրույքի համարժեքությունը արտահայտվում է երկու ձևով՝ չծածկված (անգլ.՝ uncovered) և ծածկված (անգլ.՝ covered)։ Առաջին դեպքում ներդրողները չեն փորձում վերացնել արժութային ռիսկը, այն է՝ փոխարժեքի անսպասելի փոփոխությունների ռիսկը։ Ծածկված պարիտետը առաջանում է արժույթի փոխանակման ֆորվարդային պայմանագրերի կնքման արդյունքում։ Պարիտետի այս կամ այն ձևի համապատասխանությունն արտացոլող հարաբերությունները հնարավորություն են տալիս կանխատեսել ապագա փոխարժեքները (ֆորվարդ և կանխիկ)[1]։

Տվյալները հաստատում են, որ ընդհանուր առմամբ ծածկված պարիտետը պահպանվում է, բայց այնուամենայնիվ հավասարությունը նկատվում է բոլոր տեսակի ռիսկերի, ծախսերի, հարկերի և իրացելիության տարբերությունների պատճառով առաջացած սխալներում։ Եթե պարիտետը տեղի է ունենոմ երկու ձևերով, ֆորվարդային փոխարժեքը դառնում է կանխիկ փոխարժեքի անաչառ կանխատեսումը։ Այս տարբերակը օգտագործվում է չծածկված պարիտետի պահպանման վարկածը ստուգելու համար։ Այս տեսակ հետազոտությունները ցույց են տալիս, որ չծածկված պարիտետը միշտ չէ որ պահպանվում է։ Եթե չծածկված պարիտետը ուղեկցվում է գնողականության պարիտետով, ապա առաջանում է իրական տոկոսադրույքի համարժեքություն։ Համաձայն այս տեսության, ակնկալվող իրական փոխարժեքներն արտահայտում են ակնկալվող ճշգրտումները։ Իրական տոկոսադրույքի հավասարությունը նկատվում է երկարաժամկետ հեռանկարում, հատկապես՝ զարգացող շուկաներում։

Ենթադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարիտետի հայեցակարգը հիմնված է մի քանի ենթադրությունների վրա։ Դրանցից առաջինը կապիտալի շարժունակությունն է, այսինքն ներդրողների ներքին ակտիվները օտարերկրյա ակտիվների հետ փոխանակելու կարողությունն ու պատրաստակամությունը։ Երկրորդ ենթադրությունը ակտիվների կատարյալ փոխանակելիությունն է, որն ապահովվում է ռիսկի և իրացելիության իրար մոտ մակարդակներով։ Այս ենթադրությունների համաձայն՝ ներդրողները կգնեն ամենաեկամտաբեր ակտիվները՝ ներքին կամ արտաքին։ Այստեղից հետևում է, որ ակտիվների երկու կատեգորիաները պետք է հավասարապես շահութաբեր լինեն[2]։ Սա չի նշանակում, որ ռեզիդենտ ներդրողները և նրանց օտարերկրյա գորըծնկերները կստանան նույն եկամուտները։ Սակայն սահմանի երկու կողմերում գտնվող ներդրողների համար ներքին և օտարերկրյա ներդրումները հավասարապես գրավիչ կլինեն[3]։

Չծածկված տոկոսադրույքի պարիտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե արբիտրաժը վերացվում է առանց առժութային ռիսկերը վերացնելու ֆորվարդային պայմանագրի կնքման, արդյունքում առաջացող պարիտետը կոչվում է չծածկված։ Ռիսկից չեզեք ներդրողները անտարբեր կլինեն երկու երկրների բանկային ավանդների նկատմամբ և եկամտաբերության ցանկացած տարբերություն կփոխհատուցվի փոխարժեքով։ Օրինակ դոլարային ավանդի եկամտաբերությունը դոլարով արտահայտված հավասար կլինի եվրոյով ավանդի դոլարային եկամտաբերությանը։ Խաղացողները զրկվում են չծածկված տոկոսային աբրիտաժ ստանալու հնարավորությունից։ Չծածկված պարիտետը օգնում է բացատրել ինչպես է կառուցված կանխիկ դրույքաչափը։ Տեսականորեն չծածկված պարիտետը արտահայտվում է հետևյալ կերպ[1]՝

Որտեղից

— Կանխիկի ապագա փոխարժեքի ակնկալիքը t + k;
— Դրական ժամանակաշրջանների քանակը
— Կանխիկ դրույքաչափը տվյալ ժամանակահատվածում t;
—Տոկոսադրույքը առաջին երկրում՝ օրինակ, ԱՄՆ–ում
— Տոկոսադրույքը երկրորդ երկրում՝ օրինակ, եվրագոտում

Ունենք հավասարություն դոլարով ավանդի դիմաց դոլարի վերադարձի միջև և եվրոյով ավանդ

Մոտավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չծածկված պարիտետը պահպանվում է, ապա եվրոյով ավանդից ստացած ավելորդ շահույթը պետք է փոխհատուցվի ակնկալիքով, որ եվրոն անկում կկատարի դոլարի։ Նույնը նկատվում է հակառակ իրավիճակում․ եթե եվրոյի նորդրումը ավելի քիչ շահույթ է բերում, ներդրողը կստանա փոխհատուցում դոլարի նկատմամբ եվրոյի հետագա ամրապնդման պարագայում։ Չծածկված պարիտետի բանաձևը կունենա մոտավորապես հետևյալ տեսքը[1]՝

որտեղ

— ակնկալվող կանփիկ փոխարժեքի փոփոխություն
—կանխիկի փոխարժեքի ակնկալվող աճի (նվաազմն ) տեմպը։

Այլ կերպ ասած, ներքին փոխարժեքը հավասար է արտաքին փոխարժեքի գումարին և ներքին արժույթի արժեզրկման ակնկալվող փոխարժեքին[1]։

Ծածկված տոկոսադրույքի պարիտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկված պարիտետը ներառում է արբիտրաժի վերացում (այս դեպքում կոչվում է ծածկված տոկոսների արբիտրաժ) ֆորվարդային պայմանագրի շնորհիվ։ Պարիտետը ֆորվարդային փոխարժեքով ապահովված հավասարակշռության հետևանք է։ Ծածկված պարիտետը օգտագործվում է արտարժույթի շուկայում ֆարվորդային գնագոյացման ուսումանասիրության ժամանակ։

Ստորև բերված հավասարումն արտացոլում է ծածկված տոկոսադրույքով պարիտետի վիճակը[4][1]

որտեղ

—տվյալ ժամանակահատվածում ֆարվորդային փոխարժեքը t.

Դոլարի շահույթը դոլարային ավանդից հավասար է դոլարային շահույթին, որը ստացվում է եվրոյի ավանդից ։

Էմպիրիկ ապացույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծածկված պարիտետը կապիտալի ռեժիմում պահպանվում է կապիտալի սահմանափակ վերահսկողությամբ։ Այս արդյունքը վերաբերում է մեր ժամանակի բոլոր ազատ վաճառվող արժույթներին։ Ուշագրավ է Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի օրինակը, որոնք վերացրել են վերահսկողությունը 1979—1981 թվականներին։ Մորիս Օբսթֆելդը և Ալան Թեյլորը հաշվարկել են հիպոթետիկ շահույթները, որոնք կարող էին ստացվել 60—70–ական թվականներին կապիտալի վերահսկողության բացակայության պայմաններում։ Շահույթը հաշվարկվում է որպես ներքին և արտաքին ավանդների եկամտաբերության տարբերություն՝ ծածկված պարիտետային հավասարման մեջ։ Ֆինանսական ազատականացումը ժամանակավորապես հնարավոր դարձրեց արբիտրաժի արդյունահանումը։ Այն բանից հետո, երբ բրիտանական և գերմանական կառավարությունները հրաժարվեցին կապիտալի վերահսկողությունից, արբիտրաժային շահույթը հայտնվեց զրոյի շուրջ։ Երբ վճարների և այլ ֆինանսական կանոնակարգերի հետ կապված գործարքի ծախսերը գերազանցում են պարիտետից շեղումը, արբիտրաժային հնարավորությունները արագորեն անհետանում են կամ բացակայում[1][5]։ Ծածկված պարիտետը գործարքի ծախսերի, քաղաքական ռիսկերի, հարկերի և ներքին ու արտաքին ակտիվների միջև իրացելիության տեսանկյունից պահպանվում է միայն մասամբ[5][6][7]։

Բացահայտվել է 2007 և 2008 թվականների ֆինանսական ճգնաժամի ընթացքում ծածկված պարիտետից զգալի շեղումների պատճառը։ Շեղումների աղբյուրը կոնտրագենտների ռիսկերի վերաբերյալ մտահոգությունն էր, որին բախվում էին ֆինանսական կառույցները արտարժույթի սվոպ շուկայում։ Եվրոպական կենտրոնական բանկի՝ արժույթի սվոպների շուկայում դոլարային իրացելիություն ապահովելու փորձերը և ամերիկյան կարգավորիչի նմանատիպ գործողությունները մեղմացնող ազդեցություն են ունեցել դոլարի և եվրոյի պարիտետային շեղումների վրա։ Այս սցենարը նման է 1990–ականների Ճապոնիայի իրավիճակին, երբ տուժած բանկերը դիմեցին արժույթի փոխանակման շուկա՝ ցանկանալով ստանալ դոլար և դրանով իսկ պահպանել վարկունակությունը[8]։

Ծածկված և չծածկված պարիտետների միաժամանակ պահպանումը առաջացնում է կապ ֆորվարդային փոխարժեքի և սփոթ փոխարժեքի միջև։ Չծածկված պարիտետի հավասարումը բաժանելով ծածկված պարիտետի հավասարմանը՝

կարելի է ստանալ՝

կամ՝

Այս հավասարումը ներկայացնում է ֆորվարդային փոխարժեքի անկողմնակալ վարկածը, ըստ որի ֆորվարդային տոկոսադրույքը ապագա կանխիկ տոկոսադրույքի անաչառ կանխատեսումն է։ Հաշվի առնելով ծածկված պարիտետի գոյության հիմնովի ապացույցները, վարկածը կարող է օգտագործվել որպես չծածկված պարիտետի առկայության թեստ[9][10]։ Վարկածի վավերականությունն ու ճշգրտությունն միանշանակ չեն հաստատվել, մասնավորապես, ֆորվարդային և ապագա դրամական դրույքաչափի միջև համակցվածության առկայությունը հաստատված չէ։ Որոշ հետազոտողներ խոսում են վարկածի էմպիրիկ հաստատման, մյուսները՝ էմպիրիկ հերքման մասին[9]։

Չծածկված պարիտետի դիտարկման օգտին էմպիրիկ ապացույցները ծագում են արժույթի արժեզրկման ակնկալվող փոխարժեքի և ֆորվարդային հավելավճարի (զեղչի) չափի միջև հարաբերակցության վարկածի փորձից[1]։

Չծածկված պարիտետի առկայությունը կախված է տվյալ արժույթից, երկարաժամկետ հեռանկարում շեղումները դառնում են ավելի փոքր[11]։ Դրամական քաղաքականության ուսումնասիրություններից մեկը ցույց է տվել, որ պարիտետից շեղումները կարող են պայմանավորված լինել տոկոսադրույքի հարթեցման քաղաքականությամբ, որն իրականացվում է Կենտրոնական բանկի կողմից՝ ի պատասխան էկզոգեն ցնցումների[12]։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ դոլարի և գերմանական մարկի փոխարժեքները կառավարելու համար Կենտրոնական բանկի միջամտությունները չծածկված պարիտետից սիստեմատիկ շեղումներ են առաջացնում, կամ գրեթե բացակայում են[13][14]։ Երկկողմ փոխարժեքների վերաբերյալ բարձր հաճախականության տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չծածկված պարիտետը պահպանվում է շատ կարճ ժամանակահատվածների համար (ժամեր)։ Չծածկված պարիտետի առկայությունը ստուգվել է ինստիտուցիոնալ ռեժիմի փոփոխությունների ենթարկվող երկրներում՝ փոխարժեքի ամասական տվյալների միջոցով։

Դիտարկելով նաև իսպանական պեսետայի և բրիտանական ֆունտի փոխարժեքը, տնտեսագետները պարզեցին, որ հավասարությունը հատկապես ուժեղ էր այն բանից հետո, երբ Իսպանիան միացավ Եվրամիությանը (1986) և կապիտալի վերահսկողության թուլացման ժամանակ[15]։

Իրական տոկոսադրույքի պարիտետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե չծածկված պարիտետը( հատկապես մոտավոր ձևով) սահմանվում է գնողականության համարժեքությանը զուգահեռ, ապա կապ է առաջանում ակնկալվող իրական դրույքաչափերի միջև։ Իրական փոխարժեքների փոփոխությունները վկայում են ակնկալվող փոխարժեքների փոփոխության մասին։ Այս պայմանը կոչվում է իրական տոկոսադրույքի պարիտետ և ուղղակիորեն կապված է միջազգային ֆիշերի էֆեկտի հետ։ Եթե չծածկված տոկոսադրույքի հավասարությունը[16][17][18][19][20]՝

և գնողականության հավասարությունը՝

որտեղ

—գնաճը

կատարվող փոխարինումը տալիս է հետևյալ արտահայտությունը՝

Իրական փոխարժեքի հավասարության հայեցակարգը հիմնված է մի քանի ենթադրությունների վրա, ներառյալ արդյունավետ շուկաները, երկրում ռիսկային հավելավճարների բացակայությունը և իրական փոխարժեքի կայունությունը։ Կան համոզիչ ապացույցներ, որ Ասիայի, ինչպես նաև Ճապոնիայի զարգացող երկրներում ձեռք է բերվում պարիտետ։ Ուսումնասիրելով պարիտետից շեղումները՝ տնտեսագետները պարզել են, որ դրանք համընկնում են էքսպոնացիալ արագությամբ պարիտետին, ընդ որում, ընդհանուր դեպքում շեղումների կրկնակի կրճատումը տևում է վեցից յոթ ամիս։ Որոշ երկրներում կրկնակի կրճատումը տեղի է ունենում երկու–երեք ամսվա ընթացքում։ Նման անհամապատասփանատվությունները կարող են պայմանավորված լինել երկրների միջև ֆինանսական ինտեգրման տարբեր աստիճաններով[21]։ Կարճաժամկետ հեռանկարում իրական տոկոսադրույքի հավասարությունը չի պահպանվում։ Պարիտետը հայտնաբերվում է հինգից տասը տարվա հորիզոնում[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Feenstra, Robert C.; Taylor, Alan M. International Macroeconomics. — New York, NY: Worth Publishers, 2008. — ISBN 978-1-4292-0691-4
  2. 2,0 2,1 Mishkin, Frederic S. Economics of Money, Banking, and Financial Markets, 8th edition. — Boston, MA: Addison-Wesley, 2006. — ISBN 978-0-321-28726-7
  3. Madura, Jeff International Financial Management: Abridged 8th Edition. — Mason, OH: Thomson South-Western, 2007. — ISBN 0-324-36563-2
  4. Waki, Natsuko (2007 թ․ փետրվարի 21). «No end in sight for yen carry craze». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  5. 5,0 5,1 Levi, Maurice D. International Finance, 4th Edition. — New York, NY: Routledge, 2005. — ISBN 978-0-415-30900-4
  6. Dunn, Robert M., Jr.; Mutti, John H. International Economics, 6th Edition. — New York, NY: Routledge, 2004. — ISBN 978-0-415-31154-0
  7. Frenkel, Jacob A.; Levich, Richard M. Covered interest arbitrage in the 1970s(անգլ.) // Economics Letters : journal. — 1981. — Т. 8. — № 3. — doi:10.1016/0165-1765(81)90077-X Архивировано из первоисточника 12 Մայիսի 2019.
  8. Baba, Naohiko; Packer, Frank Interpreting deviations from covered interest parity during the financial market turmoil of 2007-08(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2009. — Т. 33. — № 11. — С. 1953—1962. — doi:10.1016/j.jbankfin.2009.05.007 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  9. 9,0 9,1 Delcoure, Natalya; Barkoulas, John; Baum, Christopher F.; Chakraborty, Atreya The Forward Rate Unbiasedness Hypothesis Reexamined: Evidence from a New Test(անգլ.) // Global Finance Journal : journal. — 2003. — Т. 14. — № 1. — С. 83—93. — doi:10.1016/S1044-0283(03)00006-1 Архивировано из первоисточника 18 Մայիսի 2022.
  10. Ho, Tsung-Wu A re-examination of the unbiasedness forward rate hypothesis using dynamic SUR model(անգլ.) // The Quarterly Review of Economics and Finance : journal. — 2003. — Т. 43. — № 3. — С. 542—559. — doi:10.1016/S1062-9769(02)00171-0
  11. Bekaert, Geert; Wei, Min; Xing, Yuhang Uncovered interest rate parity and the term structure(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2007. — Т. 26. — № 6. — С. 1038—1069. — doi:10.1016/j.jimonfin.2007.05.004 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  12. Anker, Peter Uncovered interest parity, monetary policy and time-varying risk premia(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 1999. — Т. 18. — № 6. — С. 835—851. — doi:10.1016/S0261-5606(99)00036-4 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  13. Baillie, Richard T.; Osterberg, William P. Deviations from daily uncovered interest rate parity and the role of intervention(անգլ.) // Journal of International Financial Markets, Institutions and Money : journal. — 2000. — Т. 10. — № 4. — С. 363—379. — doi:10.1016/S1042-4431(00)00029-9 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  14. Chaboud, Alain P.; Wright, Jonathan H. Uncovered interest parity: it works, but not for long(անգլ.) // Journal of International Economics : journal. — 2005. — Т. 66. — № 2. — С. 349—362. — doi:10.1016/j.jinteco.2004.07.004 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  15. Beyaert, Arielle; García-Solanes, José; Pérez-Castejón, Juan J. Uncovered interest parity with switching regimes(անգլ.) // Կաղապար:Нп3 : journal. — 2007. — Т. 24. — № 2. — С. 189—202. — doi:10.1016/j.econmod.2006.06.010 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  16. Cuthbertson, Keith; Nitzsche, Dirk Quantitative Financial Economics: Stocks, Bonds and Foreign Exchange, 2nd Edition. — Chichester, UK: John Wiley & Sons, 2005. — ISBN 978-0-47-009171-5
  17. Juselius, Katarina The Cointegrated VAR Model: Methodology and Applications. — Oxford, UK: Oxford University Press, 2006. — ISBN 978-0-19-928566-2
  18. Eun, Cheol S.; Resnick, Bruce G. International Financial Management, 6th Edition. — New York, NY: McGraw-Hill/Irwin, 2011. — ISBN 978-0-07-803465-7
  19. Moosa, Imad A. International Financial Operations: Arbitrage, Hedging, Speculation, Financing and Investment. — New York, NY: Palgrave Macmillan, 2003. — ISBN 0-333-99859-6
  20. Bordo, Michael D.; National Bureau of Economic Research (2000 թ․ մարտի 31). The Globalization of International Financial Markets: What Can History Teach Us? (PDF). International Financial Markets: The Challenge of Globalization. College Station, TX: Texas A&M University. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  21. Baharumshah, Ahmad Zubaidi; Haw, Chan Tze; Fountas, Stilianos A panel study on real interest rate parity in East Asian countries: Pre- and post-liberalization era(անգլ.) // Global Finance Journal : journal. — 2005. — Т. 16. — № 1. — С. 69—85. — doi:10.1016/j.gfj.2005.05.005 Архивировано из первоисточника 24 Սեպտեմբերի 2015.
  22. Chinn, Menzie D. (2007). «Interest Parity Conditions». In Reinert, Kenneth A.; Rajan, Ramkishen S.; Glass, Amy Jocelyn; և այլք: (eds.). Princeton Encyclopedia of the World Economy. Princeton, NJ: Princeton University Press. ISBN 978-0-69-112812-2.