Տղան Մարսից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղան Մարսից
ռուս.՝ Парень с Марса
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն
Թվական2010
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍերգեյ Օսիպյան
ԴերակատարներՍերգեյ Աբրոսկին

Տղան Մարսից (ռուս.՝ Парень с Марса), ռուսական գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 2010 թվականին՝ մելոդրամա-կատակերգություն ժանրով։ Ֆիլմը ռուսական վարձույթում հայտնվել է 2011 թվականի մայիսի 5-ին[1]։ Ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրի շրջանակներում[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի կենտրոնական կերպարը մենեջեր Պետյա Ստարիկովն է, որն աշխատում է շոկոլադի հսկայական գործարանում։ Երբ նրա մեքենան գողանում են, այն գտնելու համար նա միարժամանակ դիմում է և՛ հանցագործներին, և՛ ճանապարհային ոստիկանությանը, և՛ միլիցիայի շրջանային բաժանմունք։ Յուրաքանչյուրը գումար է կորզում Պյոտրից` մեքենան գտնելու համար, սակայն ոչ մեկն էլ ոչինչ չի անում։ Իսկ աշխատավայրում Պյոտրի պաշտոնը բարձրանում է. գործարանի օտարերկրացի սեփականատերն անսպասելիորեն դարձնում է նրան գովազդային նախագծի ղեկավար։ Մինչև ամսվա վերջ Պյոտրը պետք է ստեղծի շոկոլադի սալիկների գովազդի նոր կոնցեպցիա։ Պյոտրը իր մեքենան պատահաբար ինքն է գտնում, սակայն` ամբողջովին ջարդված վիճակում։ Միլիցիան Պյոտրին մեղադրում է սեփական ավտոմեքենան առևանգելու համար և այդ մեղադրանքից ազատվելու համար Պյոտրը համաձայնում է մատնել հանցագործներին, որոնց նա դիմել էր ավտոմեքենան որոնելու խնդրանքով։ Ավտոմոբիլի շուրջ առաջացած աղմուկը թույլ չի տալիս Պյոտրին լրջորեն կենտրոնանալ աշխատանքի վրա և ֆիլմի վերջում, խնդիրներից տանջահար Պյոտրը հայտարարում է գործարանի ղեկավարին, որ գովազդային կատարյալ հոլովակի երազանքն անիրականանալի է։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերգեյ Աբրոսկին` Պյոտր Ստարիկով
  • Քսենիա Կուտեպովա` Լիզա Պրյալկինա
  • Անգելինա Միրիմսկայա` Յուլյա
  • Արտյոմ Տկաչենկո` Կոլյա
  • Իգոր Չերնևիչ` Կուզիկ
  • Իգոր Յայցկո` Բումբոքս
  • Եգոր Բարինով` Խռուստալյով
  • Վլադաս Բագդոնաս` Ֆիլ Դոնախյու
  • Աննա Արլանովա` Ռիտա
  • Եվգենիա Դոբռովոլսկայա` Յուլիայի մայրը
  • Օլեգ Դանիլևսկի` մարդասպան ոստիկան
  • Իրինա Մեդվեդևնա` Մաշա Զայցևա
  • Ամադու Մամադակով` ներկարար

Քննդատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Լյաչենկոն «Газета.Ru»-ից նշել է ֆիլմում լավ թատերական դերասանների մասնակցությունը[3]։ Կոմերսանտը համեմատում է ֆիլմը հին խորհրդային կատակերգությունների հետ[4], իսկ «Ռուսական թերթը» սահմանել է թիրախային խումբ, ըստ որի` «Ֆիլմը երիտասարդների համար է, նրանց համար, ովքեր ֆիլմի ռեժիսոր Սերգեյ Օսիպյանի պես փորձում են ինչ-որ կերպ իրմաստավորել ժամանակակից իրականությունը»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «В прокат вышел фильм Сергея Осипьяна "Парень с Марса"». Российская газета. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  2. «В российские программы ММКФ вошли 24 игровых фильма» (անգլերեն). www.infox.ru. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  3. ««Калина» красная». Газета.Ru. Վերցված է 2017 թ․ մարտի 6-ին.
  4. "Парень с Марса" // Журнал "Коммерсантъ Weekend". — 2011-05-13. — В. 17. — С. 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]