Տղամարդկանց կոսմետիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տղամարդկանց կոսմետիկան ներառում է տղամարդկանց համար բոլոր կոսմետիկ արտադրանքները, ինչպիսիք են դիմահարդարումը, մաշկի խնամքի միջոցները, մազերի խնամքի միջոցները, մարմնի խնամքի միջոցները, արևապաշտպան միջոցները, օծանելիքները և այլ դեկորատիվ կոսմետիկա։

Կոսմետիկայի օգտագործումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս մ.թ.ա 4000 թվականին դիմահարդարումը կարևոր դեր է խաղացել հին եգիպտական մշակույթում։ Տղամարդիկ սև պիգմենտներ էին ներկում իրենց աչքերին՝ ստեղծելով կատվի աչքեր, որը համարվում էր գրավիչ և հարստության խորհրդանիշ[1]։ Հին եգիպտացիները հավատում էին, որ կանաչ ստվերաներկը կարող է կանչել Հորուս աստծուն՝ վնասակար հիվանդությունների դեմ պայքարելու համար[1]։

Հայտնի է, որ տղամարդիկ հռոմեական ժամանակներում օգտագործել են կոսմետիկա, թեև հասարակության կողմից դա ընդունված չէր։ Ընդունվաած չէր սպիտակեցնող դիմահարդարման օգտագործումը։ Ընդունելի էին օծանելիքների թեթև օգտագործումը և չափավոր մազահեռացումը։ Չափից շատ մազեր հանող տղամարդը դիտվում էր որպես կանացի[2]։ Կայսր Էլագաբալոսը հեռացնում էր մարմնի բոլոր մազերը և հաճախ դիմահարդարում էր անում, ինչը հռոմեացիներին մեծ վիշտ էր պատճառում[3]։

Եղիսաբեթ I թագուհու օրոք կոսմետիկան շատ տարածված էր տղամարդկանց շրջանում[1]։ Այս դարաշրջանում օգտագործվող նյութերի քիմիական կազմի պատճառով կոսմետիկան հաճախ լուրջ առողջական խնդիրներ էր առաջացնում, այդ թվում՝ վաղաժամ մահ[1]։

Ճապոնական փայտանյութի տպագրություն Թորի Տադակիոյի կողմից, որը պատկերում է կումադորի կաբուկի դիմահարդարմամբ դերասանին:

1930-ականներին ԱՄՆ-ում ժամանակակից ֆիլմերի ստեղծման հետ մեկտեղ տղամարդկանց սանրվածքն ու կոսմետիկան կրկին հայտնվեցին հանրության ուշադրության կենտրոնում[1]։ Այնուամենայնիվ, տղամարդկանց գեղեցկության արտադրանքները շուկայում համեմատաբար բացակայում էին մինչև 1990-ականների վերջը[4]։ Տղամարդկանց կոսմետիկան այնքան լայնորեն ընդունված չէ, որքան կանացի կոսմետիկան։ Տղամարդկանց միայն 17%-ն է կարծում, որ դիմահարդարման միջոցները կարևոր են առօրյա կյանքում։ Այնուամենայնիվ, տղամարդկանց 97%-ն օգտագործում է մաշկի խնամքի միջոցներ[5]։

Կաբուկի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբուկին ավանդական ճապոնական արվեստի ներկայացում է։ Այն ներառում է մանրակրկիտ ձևավորված զգեստներ, աչքի գրավիչ դիմահարդարում, արտասովոր պարիկներ և դերասանների կողմից կատարված չափազանցված գործողություններ[6]։ Կաբուկին ի սկզբանե ներկայացնում էին կանայք, բայց սկսած 1629 թվականից, միայն տղամարդ դերասաններին էր թույլատրվում ներկայացնել կաբուկի։ Կաբուկիի դերասանները դեմքին յուղ և մոմ են քսում, որպեսզի կոսմետիկ միջոցները կպչեն մաշկին[6]։ Այնուհետև նրանք քսում էին հաստ սպիտակ կոսմետիկ միջոց, որը կոչվում է օշիրոյ, որը ծածկում է նրանց ամբողջ դեմքը[6]։ Օշիրոյը պատրաստված է բրնձի ալյուրից և օգտագործվում է՝ կախված կերպարի տարիքից, տեսակից և սեռից[6]։

Որոշ կերպարների համար կա դիմահարդարման հատուկ ոճ, որը կոչվում է կումադորի։ Կումադորին բաղկացած է տարբեր գույների դրամատիկ գծերից և ձևերից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է տարբեր զգացմունքային որակ[7]։ Առավել հաճախ օգտագործվող գույներն են մուգ կարմիրը, որը ներկայացնում է զայրույթը, կիրքը կամ դաժանությունը, և մուգ կապույտը տխրության կամ դեպրեսիայի համար։ Այլ ընդհանուր գույներն են վարդագույնը, որը ներկայացնում է երիտասարդությունը կամ երջանկությունը; բաց կապույտ կամ կանաչ, որը ներկայացնում է հանգստություն; մանուշակագույնը՝ արիստոկրատիայի համար, իսկ շագանակագույնը՝ եսասիրության համար։

Տղամարդու կոսմետիկայի բրենդավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոսմետիկայի և մաշկի խնամքի մի քանի ապրանքանիշեր հատուկ արտադրանք են մշակել տղամարդկանց մաշկի համար, ինչպիսիք են Nivea-ն, Chanel-ը, Tom Ford-ը և Adidas-ը։ Տղամարդկանց համար ամենահայտնի ապրանքանիշը Nivea-ն է՝ 34,4%, որին հաջորդում է L’Oréal-ը՝ 21,9%[4]:

Տղամարդու կոսմետիկայի փաթեթավորումն ընդհանուր առմամբ պարզ է։ Գույները հիմնականում կապույտ, կանաչ, մոխրագույն, սպիտակ կամ սև են։ Կանացի կոսմետիկայի համեմատ ավելի քիչ են վառ գույները[8]։ Դիզայնի այս ընտրությունները նպատակ ունեն գրավել տղամարդ հաճախորդներին։ Միաժամանակ կոտրել այն համոզմունքը, որ կոսմետիկան միայն կանանց համար է[4]։

Կոսմետիկայի ոլորտում աշխատող տղամարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գենդերային հավասարությունը կոսմետիկայի ոլորտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կոսմետիկայի սպառողների մեծ մասը կանայք են, կոսմետիկ ընկերությունների ղեկավարների մեծ մասը տղամարդիկ են[9]։ Գեղեցկության շատ խոշոր ընկերություններ իրենց խորհուրդներում կամ ավագ ղեկավար թիմերում քիչ կին ներկայացուցիչներ ունեն[9]։ Օրինակի համար, Revlon ընկերության ղեկավար թիմը, ինչպես նաև Bath and Body Works-ի և շքեղ ապրանքների LVMH խմբի ղեկավար թիմը (ապրանքանիշներով, ինչպիսիք են Makeup For Ever, Fresh և Benefit Cosmetics) հիմնականում տղամարդիկ են[9]։ Ընդհանուր առմամբ, կանայք կազմում են անձնական խնամքի ընկերությունների տնօրենների խորհրդի 34%-ը և բոլոր գործադիր պաշտոնների 24%-ը[9]։

Բլոգերներ և հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

YouTube-ում աճում է նաև այս ոլորտի տղամարդ բլոգերների թիվը[10]։ ԱՄՆ-ի ամենահայտնի բյութի բլոգերներն են Պատրիկ Սթարը և Ջեյմս Չարլզը[11]։

Տղամարդկանց կոսմետիկայի շուկայի չափը և աճը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ համեմատվում են այլ ոլորտների հետ, համաշխարհային կոսմետիկայի և գեղեցկության արտադրանքի արդյունաբերությունը բավականին անթափանց է տնտեսության ոլորտում[11]։ 2017 թվականին կոսմետիկայի համաշխարհային շուկայի արժեքը կազմել է 523,43 միլիարդ ԱՄՆ դոլար[11]։ Ակնկալվում է, որ մինչև 2023 թվականը այն կհասնի 805,61 միլիարդ ԱՄՆ դոլարի շուկայական արժեքի[11]։ Տղամարդկանց գեղեցկության իրազեկվածության աճը համաշխարհային շուկայի աճը խթանող հիմնական գործոնն է։

Ակնկալվում է, որ 2018-ից 2023 թվականներին տղամարդկանց գեղեցկության ապրանքների համաշխարհային շուկան կաճի 5,23 տոկոսով[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «From 4000 BCE to Today: The Fascinating History of Men and Makeup». Byrdie (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 26-ին.
  2. Stewart, Susan. Cosmetics & Perfumes in the Roman World. Gloucestershire: Tempus, 2007, pp. 82-95.
  3. Cassius Dio, Roman History 80.14.4.
  4. 4,0 4,1 4,2 Audrey, Blanchin (2019 թ․ մայիսի 23). «The customer behaviour in the men's cosmetics market» (PDF). S2CID 13420465. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 26-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. Chave, John (2017). «Consumer Insights» (PDF).
  6. 6,0 6,1 6,2 6,3 «Kabuki». www.japan-guide.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  7. «The Kabuki Story». www.fragrancex.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  8. «What is your skin tone? | Paula's Choice».
  9. 9,0 9,1 9,2 9,3 Cheng, Michelle (2017 թ․ օգոստոսի 1). «Women Are Making Over The Beauty Industry's Boy's Club». FiveThirtyEight (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 16-ին.
  10. «Five male beauty bloggers taking over the makeup industry you need to follow». The Independent (անգլերեն). 2018 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Thomas, Daniel (2017 թ․ նոյեմբերի 17). «Is the taboo around male make-up disappearing?» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
  12. «Men's Grooming Products Market Rising Popularity in 2019, Global Insights, Key Developments of Products, Top Brands (Beiersdorf, Kroger) and Forecast Till 2023 - Reuters». www.reuters.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]