Jump to content

Տիտանիկ։ Լեգենդը շարունակվում է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիտանիկ։ Լեգենդը շարունակվում է
անգլ.՝ Titanic: The Legend Goes On
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, արկածային ֆիլմ և ընտանեկան ֆիլմ
Գործողության վայրԱտլանտյան օվկիանոս
ՌեժիսորCamillo Teti?[1][2]
ՀնչյունավորումՔլայվ Ռիչի[3], David Brandon?[3] և Էդմունդ Պուրդոմ[3]
ՊրոդյուսերՋիմն Մեգոն
ԵրաժշտությունԴետո Մարիանո
Երկիր Իտալիա և  Իսպանիա
Լեզուիտալերեն և անգլերեն
Տևողություն90 րոպե
Թվական2000, սեպտեմբերի 15, 2000[4], հուլիսի 4, 2001[4] և հուլիսի 24, 2001[4]

Տիտանիկ։ Լեգենդը շարունակվում է (իտալ.՝ Titanic: La leggenda continua), կատակերգական մուլտֆիլմ՝ դրամատիկ տարրերով։ Նկարահանվել է իրական պատմության մոտիվներով և կապված է Տիտանիկի խորտակման հետ։ Բայց ի տարբերություն հայտնի նավի մասին գեղարվեստական ֆիլմերի՝ մուլտֆիլմն ունի երջանիկ ավարտ։

Երիտասարդ աղջիկ Անժելիկան ապրում է իր խնամակալի և նրա երկու դուստրերի հետ։ Խորթ ընտանիքը չի սիրում Անժելիկային և ստիպում է նրան աշխատել աղախնի պես։ Չորսով նրանք Տիտանիկ նավով ճանապարհորդում են օվկիանոսով։ Անժելիկան հույս ունի, որ օվկիանոսից այն կողմ կկարողանա գտնել իր մորը, որի նկարը պահում է մեդալիոնում։

Մեծ լայների վրա հավաքվել են տարաբնույթ մարդիկ. տարեց խորամանկ կինն իր երկու գող օգնականներով, ոստիկանության գաղտնի գործակալ, որն առաջադրանք ունի բռնել խորամանկ կնոջը, հարուստ ժառանգորդ Վիլիյամը իր դայակի և քարտուղարի հետ և բազմաթիվ այլ ուղևորներ։ Որոշ մարդիկ նավ էին բերել իրենց շներին։ Նավի վրա նաև ոչ պաշտոնական ձևով ճանապարհորդում է մկների ընտանիքը, որոնք շատ արագ ընկերացել են շների հետ։

Անժելիկան վշտացած է. չսիրված ընտանիքը ծանրաբեռնել է նրան աշխատանքով, և բացի դրանից, ինչ-որ տեղ կորել է նրա մեդալիոնը։ Բայց ժառանգորդ Վիլիյամի հետ պատահական հանդիպումը փոխում է ամեն ինչ։ Վիլիյամը սիրահարվում է նրան։ Հայտնի երգչուհու կատարած գեղեցիկ երգի ներքո նրանք պարում են և ապագայի պլաններ կառուցում։

Ամեն ինչ փոխվում է, երբ նավապետի սխալի պատճառով տեղի է ունենում բախում այսբերգի հետ։ Նավը կոտրվում է և սուզվում օվկիանոսի հատակը։ Անժելիակային հաջողվում է նստել փրկանավակ, սակայն Վիլիյամը անհետանում է նրա տեսադաշտից։ Աղջիկը փորձում է գտնել նրան օվկիանոսում և գրեթե կորցնում է հույսը... Բայց հանկարծ Վիլիյամին գտնում են ջրում։ Չնայած նա շատ էր տուժել, սակայն ողջ էր և սիրում էր Անժելիկային։

Մկնիկ Մաքսը (ակնհայտ է, որ մուլտֆիլմի գլխավոր հերոսը նա է), որը նույնպես ներկա էր նավի վրա, պատմում է, թե ինչով է ամեն ինչ ավարտվում։ Նավի վրայի բոլոր կենդանիներին հաջողվում է փրկել։ Վերադառնալով ցամաք՝ նա իր ընտանիքի հետ միասին իր կյանքը կազմակերպում է բավական հարմարավետ ձևով։ Խորամանկ կինը բանտ է նստում, իսկ գաղտնի գործակալը հաջող ձերբակալության համար պաշտոնի բարձրացում է ստանում։ Անժելիկայի խորթ քույրերը ամուսնանում են երկու գողերի՝ խորամանկ կնոջ օգնականների հետ, որը չի ուրախացնում նրանց մորը։

Իսկ Անժելիկան և Վիլիյամը ամուսնանում են և հիմա նրանք ունեն մեծ և համերաշխ ընտանիք։

Դերերը հնչյունավորեցին

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրանչեսկա Գուադանո — Անժելիկա
  • Ֆրանչեսկո Պեզուլինի — Վիլիյամ
  • Վալերիա Պերիլլի — Geltrude
  • Կլաուդիա Պիտելլի — Berenice
  • Էլիանա Լուպո — Ortensia

«Տիտանիկ։ Լեգենդը շարունակվում է» մուլտֆիլմի նկարահանումները տևել են երկու տարի։ Վերամշակումը անցկացվել է 2000 թվականի սեպտեմբերի 15ին՝ Իտալիաում[5][6]։ Մուլտֆիլմը մտնում է «IMDb տարբերակով 100 վատագույն ֆիլմերի» շարքը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.imdb.com/title/tt0330994/
  2. http://stopklatka.pl/film/titanic-legenda-zyje,tworcy
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. 4,0 4,1 4,2 Internet Movie Database — 1990.
  5. «Scheda film: Titanic: Mille e una storia». Cinema(z) (Italian). TIX Production, LLC. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Foto e immagini di Titanic, mille e una storia». FilmTV.it (Italian). Banzai Media s.r.l. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Bottom 100

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Fara, Giulietta; Cosulich, Oscar, eds. (2006). Future Film Festival (English / Italian). Edizioni Pendragon. էջ 115. ISBN 88-8342-444-1. Վերցված է 2010 թ․ մայիսի 29-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)