Տիգրան Բադոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Բադոյան
Ծնվել էսեպտեմբերի 16, 1984(1984-09-16) (39 տարեկան)
ԾննդավայրԿիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱշխատավայրԱԿԲԱ բանկ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Տիգրան Սլավիկի Բադոյան (սեպտեմբերի 16, 1984(1984-09-16), Կիրովական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1991-2001 թթ. – սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցը։
  • 2001-2005 թթ. - սովորել և գերազանցությամբ ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը՝ «Կառավարում» մասնագիտությամբ։
  • 2005-2007 թթ. - սովորել և ավարտել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի մագիստրատուրան՝ «Կառավարում» մասնագիտությամբ։
  • 2010 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն։ Տնտեսագիտության թեկնածու է, դոցենտ։ 11 գիտական հոդվածների և 1 աշխատության հեղինակ։

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2005 թթ. - եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ։
  • 2005 թվականից - «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի և ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս։
  • 2005-2006 թթ. - աշխատել է «ԱԿԲԱ-կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, ապա՝ «Տաշիր» մասնաճյուղում՝ որպես դրամարկղի վարիչ։
  • 2007-2012 թթ. - Լոռու մարզպետի օգնական։
  • 2012 թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀԿ նախագահի պատվոգիր (2010)։
  • «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ (2010)։

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Ունի շարքայինի զինվորական կոչում։ Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է։ 2003-2007 թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007-2014 թթ. - ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]