Տեր Հուսիկ Լազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեր Հուսիկ Լազարյան
Ծնվել էփետրվարի 23, 1955(1955-02-23)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 19, 2015(2015-02-19) (59 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր

Տեր-Հուսիկ (Գարուշ) Բենիկի Լազարյան (փետրվարի 23, 1955(1955-02-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 19, 2015(2015-02-19), Երևան, Հայաստան), հայ հոգևորական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1955 թվականի փետրվարի 23-ին` Երևան քաղաքում[1]։ 1974–1979 թվականներին սովորել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։ 1979-1982 թվականներին սովորել է Գևորգյան հոգևոր ճեմարանում, ստացել սարկավագի, իսկ 1984 թվականին՝ քահանայի հոգևոր աստիճան։ 1981-1987 թվականներին որպես ուսումնական գծով պատասխանատու աշխատել է հոգևոր ճեմարանում, որից հետո նշանակվել է Աշտարակի ս.Մարինե եկեղեցու քահանա[2]։ 1994 թվականին ընտրվել է Ուղղափառ երկրների պառլամենտական քարտուղարության անդամ։ 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը։ 1990–1995 թվականներին ՀՀ Գերագույն Խորհրդի, իսկ 1995–1999 թվականներին` ՀՀ ԱԺ պատգամավոր։ 1997 թվականի նոյեմբերից մինչև 1998 թվականի փետրվար զբաղեցրել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ 1992–1997 թվականներին եղել է ՀՀՇ Վարչության նախագահը։

Մահացել է սրտամկանի ինֆարկտից, 2015 թվականի փետրվարի 19–ին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  2. «Հանկարծամահ է եղել Տեր Հուսիկ Լազարյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2021 թ․ հունվարի 4-ին.
  3. «Տեր Հուսիկ Լազարյանի հոգեհանգիստը՝ այսօր». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]