Տերմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տերմեն
Տերմենվոքս
Տերմեն
Որակավորում

Էլեկտրոնային երաժշտական գործիք

Տերմեն գործիքը Վիքիպահեստում
(աուդիո)
Տերմենի հնչողության օրինակ
Բախ, «Հիսուս. մարդկային ցանկության հրճվանքը», կատարում է իտալացի երաժիշտ Ֆաբիո Պեշեն (իտալ.՝ Fabio Pesce) Moog Etherwave տերմենով։
Օգնություն

Տերմեն կամ Տերմենվոքս (ռուս.՝ Терменвокс կամ Термен, անգլ.՝ thereminvox կամ theremin), Էլեկտրոնային երաժշտական գործիք՝ ստեղծված 1918 թ սովետական գյուտարար Լև Տերմենի կողմից։

Տերմենի վրա նվագում են առանց գործիքին դիպչելու՝ փոփոխելով ձեռքի և գործիքի ալեհավաքի միջև հեռավորությունը, ինչի արդյունքում փոփոխվում է տատանումների կոնտուրի տարողունակությունը և, հետևաբար, ձայնի հաճախականությունը։ Այս երաժշտական գործիքով նվագողները կոչվում են տերմենահարներ։

Հայաստանում առաջին և 2014 թ. դրությամբ միակ տերմենահարը Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն է։