Տեսողական նյարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեսողական նյարդ
ՏեսակԳլխուղեղային նյարդեր, sensory nerve? և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասnerve trunk?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Միանում էաչք և գլխուղեղ
MeSHA08.800.800.120.680
Foundational Model of Anatomy50863
Terminologia Anatomica 98A14.2.01.006 և A15.2.04.024
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 11
 Nervus opticus Վիքիպահեստում

Տեսողական նյարդ, գլխուղեղային 2-րդ զույգ նյարդը, որով աչքի ցանցաթաղանթի զգացող բջիջների ընկալած տեսողական գրգիռները հաղորդվում են գլխուղեղ։ Սկսվում է ցանցաթաղանթի հանգուցային (գանգլիոզ) բջիջներից։ Աչքի զարկերակի հետ տեսողական նյարդը մտնում է գանգի խոռոչ, ուղեղի հիմքի մոտ գոյացնում տեսողական խաչվածքը (խիազմա), ընդ որում խաչվում են միայն ցանցաթաղանթի ներսային կեսերից եկող նյարդաթելերը։ Խաչվածքից հետո տեսողական նյարդը անվանվում է տեսողական տրակտ, որը վերջանում է արտաքին ծնկաձև մարմնում։ Վերջինից սկսվում է կենտրոնական տեսողական ուղին, որն ավարտվում է գլխուղեղի ծոծրակային բլթի կեղևային մասում։ Գլխուղեղում ախտաբանական պրոցեսների հետևանքով տեսողական նյարդի խաչվածքի, ուղու վնասումը կարող է հանգեցնել տեսողական դաշտի համապատասխան կեսի անկման(հեմիանոպսիա):anasun

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 655