Տենիետ Էլ Հադ (ազգային պարկ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տենիետ Էլ Հադ
արաբ․՝ الحديقة الوطنية ثنية الحد | |
---|---|
Տեսակ | ազգային պարկ |
Երկիր | Ալժիր |
Հիմնվել է | 1983 |
ԲԾՄ | 1787 մետր |
Տենիետ Էլ Հադ (արաբ․՝ الحديقة الوطنية ثنية الحد), Ալժիրի ազգային պարկերից մեկը։ Գտնվում է երկրի հյուսիսում՝ Տիսսեմսիլտ մարզում։ Անվանվել է Տենիետ Էլ Հադ քաղաքի պատվին, որն էլ գտնվում է պարկի հարևանությամբ։ Պարկը լի է անտառներով։ Այն գտնվում է «Ուրսենիս» լեռնաշղթայի (Տելլ-Ատլասի մասը) գագաթնակետի (1985 մետր) ստորոտում։ Այստեղ կան ֆլորայի և ֆաունայի տարբեր ներկայացուցիչներ։ Ալժիրի բնակիչների մոտ պարկը հայտնի է հետիոտնային զբոսաշրջության համար։