Տատյանա Ֆրունզե
Տատյանա Ֆրունզե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1920 |
Ծննդավայր | Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հունվարի 15, 2024 (103 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռուսաստանի Դ. Մենդելեևի քիմիատեխնոլոգիական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | քիմիկոս |
Աշխատավայր | Ն. Չելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտ և Տարրօրգանական միացությունների ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Միխայիլ Ֆրունզե |
Պարգևներ և մրցանակներ |
Տատյանա Միխայլովնա Ֆրունզե (ռուս.՝ Татья́на Миха́йловна Фру́нзе օգոստոսի 2, 1920, Տաշքենդ, Խորհրդային Ռուսաստան - հունվարի 15, 2024, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային քիմիկոս, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), Միխայիլ Ֆրունզեի դուստրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Ֆրունզեն ծնվել է 1920 թվականի օգոստոսի 2-ին, խորհրդային կուսակցական, պետական և ռազմական գործիչ, ռազմական տեսաբան Միխայիլ Ֆրունզեի ընտանիքում։ 1925 թվականին մահացել է Տատյանայի հայրը, իսկ մեկ տարի անց՝ մայրը։ Ծնողների մահից հետո Տատյանան կրտսեր եղբոր հետ որոշ ժամանակ ապրել է տատիկի մոտ։ Տատիկի մահից հետո նրանց որդեգրել է ընտանիքի ընկեր, հեղափոխական Կլիմենտ Վորոշիլով։
Խորհրդային զորահրամանատար, ԽՍՀՄ առաջին մարշալներից մեկը՝ Սեմյոն Բուդյոննին, իր հուշերում գրել է՝
«Թիմուր Ֆրունզեն հետագայում դարձել է սպա օդաչու, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ լեգենդար հրամանատարի որդին՝ լեյտենանտ Թիմուր Միխայլովիչ Ֆրունզեն, անհավասար օդային մարտում զոհվել է քաջի մահով։ Հետմահու արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։
Հրամանատարի դուստրը՝ Տատյանա Միխայլովնա Ֆրունզեն, սովորել է Կարմիր բանակի քիմիական պաշտպանության ռազմական ակադեմիայում։ Երբ պատերազմը սկսվել է, նրան ուղարկել են տանկի գործարաններից մեկում աշխատելու։ Պատերազմից հետո Տատյանա Միխայլովնան ավարտել է Մենդելեևի անվան ինստիտուտը, այժմ աշխատում է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Մոսկվայի ինստիտուտներից մեկում։ Նա պրոֆեսոր է, քիմիական գիտությունների դոկտոր, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության անդամ»[1][2][3] |
։
Դ.Ի.Մենդելեևի անվան ռուսական քիմիական տեխնոլոգիական համալսարանն ավարտելուց հետո Տատյանա Ֆրունզեն աշխատել է Մոսկվայի Ն.Դ. Զելինսկու անվան օրգանական քիմիայի ինստիտուտում, զբաղվել պոլիամիդների քիմիայի հետազոտությամբ և այդ թեմայով էլ պաշտպանել իր թեկնածուական թեզը։
1954 թվականին տեղափոխվել է նոր հիմնադրված Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ալեքսանդր Նեսմեյանովի անվան տարրօրգանական միացությունների ինստիտուտը և մի քանի տարի անց պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հետազոտություն սինթետիկ հետերոցոչ պոլիամիդների բնագավառում» թեմայով։ 1964 թվականին ղեկավարել է ինստիտուտի նորաստեղծ պոլիմերացման պրոցեսների լաբորատորիան[4]։
Մոտ տաս տարի եղել է Օրգանական քիմիայի բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի փորձագիտական խորհրդի անդամ և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահությանը կից մակրոմոլեկուլային միացությունների խորհրդի անդամ[5]։
Գիտական աշխատանքից բացի Տատյանա Ֆրունզեն զբաղվել է սոցիալական աշխատանքով․ 1968-1991 թվականներին եղել է խորհրդային կանանց կոմիտեի նախագահի տեղակալ, մասնակցել է հոր ժառանգության պահպանմանը[6][7]։
2008 թվականի դեկտեմբերին Տատյանա Ֆրունզեի բնակարանը կողոպտվել է, որի ընթացքում անհետացել են Միխայիլ Ֆրունզեի պարգևները։ Գողերը հայտնաբերվելուց հետո մի շարք արժեքավոր իրեր հետ են վերադարձվել[8]։
2020 թվականի օգոստոսին Տատյանա Ֆրունզեն նշել է իր 100-ամյակը[9], այդ ժամանակ նա դստեր՝ Ելենայի հետ, ապրել է Մոսկվայում[10]։
Բազմաթիվ գիտական աշխատությունների և մի քանի գյուտերի հեղինակ է[11]։
Տատյանա Ֆրունզեն մահացել է Մոսկվայում, 2024 թվականի հունվարի 16-ին՝ 103 տարեկանում[12][13]։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսին՝ գեներալ-գնդապետ Անատոլի Գեորգիևիչ Պավլով (1920-2007 թթ.)
- Որդի՝ Թիմուր Անատոլևիչ Պավլովը (1944-2008 թթ․, անվանվել է Տատյանայի եղբոր պատվին)
- Դուստր՝ Ելենա Անատոլևնա Պավլովան (1948 թ․, քիմիկոս, գիտնական)
- Թոռներ և ծոռներ
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (16 հունվար, 1981)
- «Պատվո նշան» շքանշան (30 դեկտեմբեր, 1990)
- «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ (1945)
- «Բարեկամություն» մեդալ (Մոնղոլիայի Ժողովրդական Հանրապետություն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Татьяна Михайловна Фрунзе (к 60-летию со дня рождения) // «Высокомолекулярные соединения», 1981
- Краткая биография на сайте дома-музея М. В. Фрунзе
- Публикации на Math-Net.Ru
- Фрунзе в киножурнале «Москва», 1975, № 18 (Посвящается женщинам)
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Читать онлайн "Пройдённый путь (Книга 2 и 3)" - Буденный Семен Михайлович - RuLit - Страница 169». www.rulit.me. Վերցված է 2024 թ․ հունվարի 17-ին.
- ↑ «Будённый С. М. Пройдённый путь. Книга третья: М.: Воениздат, 1973, глава 11». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Акт вручения награжденным медалей за победу над Германией в ВОВ 1941—1945 гг., стр. 17 п. 229». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Институт элементоорганических соединений имени А. Н. Несмеянова: История и современность / РАН. Ин-т элементоорган. соединений им. А. Н. Несмеянова; Отв. ред.: М. И. Кабачник, Ю. Н. Бубнов. — М.: Наука, 1999, стр. 227». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Татья́на Миха́йловна Фру́нзе
- ↑ Где сражались дети Фрузне во время Великой Отечественной, и как сложилась их дальнейшая судьба?
- ↑ «94-летняя дочь Михаила Фрунзе готова приехать в Бишкек на юбилей отца // А. Тузов, «Вечерний Бишкек», 07 января 2015». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Нашли преступников, обокравших дочь Михаила Фрунзе». 2010 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Потомки Фрунзе не потерялись во времени». 2020 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Дочь Михаила Фрунзе готовится к своему 100-летию и передает привет Бишкеку». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «Капролит-РМ — новый конструкционный материал // «Пластические массы», № 9, 1976» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
- ↑ https://kstati.news/news/society/skonchalas-doch-osnovatelya-ivanovo-voznesenskoy-gubernii-tatyana-frunze/
- ↑ В Москве на 104-м году жизни умерла дочь основателя Ивановской области Татьяна Фрунзе
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 2024 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Խորհրդային կին գիտնականներ
- Խորհրդային կին քիմիկոսներ
- Խորհրդային քիմիկոսներ
- Ռուս կին գիտնականներ
- Ռուս կին քիմիկոսներ
- Քիմիական գիտությունների դոկտորներ