Տասնորդական նախածանցներ (SI-ի նախածանցները[1]), նախածանցներ են, որոնք դրվում են ֆիզիկայի չափման միավորներից առաջ և առաջացնում են նոր պատիկ միավորներ, որոնք սկզբնականից տարբերվում են 10-ի որոշակի աստիճանով(ինչպես դրական, այնպես էլ բացասական)։ Տասնորդական նախածանցի օրինակ է կիլո-ն, որը ֆիզիկական մեծության անվանվանը ավելացնելիս ստանում ենք նոր միավոր, որը հիմնականից մեծ է 103(1000) անգամ։ Օրինակ` 1 կիլոմետրը =103 մետր։ Տասնորդական նախածանցները մտցվել են ֆիզիկական մեծություններում ավելորդ զրոներ չգրելու նպատակով։ Չնայած, որ տասնորդական նախածանցները նախատեսված են SI-ի ֆիզիկական մեծությունների հետ օգտագործելու համար, նրանք շատ հաճախ օգտագործվում են ուրիշ մեծությունների հետ (օրինակ՝ մեգապիկսել):
Նախածանցների ցանկ [խմբագրել]
Օգտագործման կանոնները [խմբագրել]
- Նախածանցները գրվում են մեծության, կամ մեծության նշանին կպած։
- Մեկից ավել նախածանցներ միաժամանակ օգտագործել չի թույլատրվում։
- սկզբնական միավորից առաջացած հավելյալ միավորը որևիցե աստիճան բարձրացնելուց անհրաժեշտ է գրել այդ աստիճանը ամբողջ միավորի վրա (նախածանցի հետ մեկտեղ): Օրինակ 1կմ2=106 մ2:
Օգտագործման սահմանները [խմբագրել]
Համաձայն ստանդարտի ցանկացած նախածանց կարելի է օգտագործել ցանկացած ֆիզիկական մեծության հետ։ Այդուամենայնիվ որոշ դեպքերում այդպիսի կառույցները ընդունված չեն։ Այսպես, օրինակ մետրի հետ ընդունված չէ օգտագործել կիլո-ից ավելի մեծ նախածանց, և 106 մ ընդունված է գրել 1000 կմ տեսքով։ Ժամանակի միավորների հետ որպես կանոն չեն կիրառվում մեծացնող նախածանցները (բացառություն է կազմում գիգատարի տերմինը, որը օգտագործվում է կոսմոլոգիայում), իսկ փոքրացնող միավորները օգտագործվում են միայն վայրկյանի հետ։ Նախածանցները, որոնք համապատասխանում են տասի 3-ին չբաժանվող աստիճաններին այնքան ել հաճախ չեն օգտագործվում։
Տասնորդական և երկուական նախածանցների տարբերությունը [խմբագրել]
Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում կիլոբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1000 բայթ, այլ՝ 1024 (1024=210) , մեգաբայթ ասելով՝ 1024*1024 բայթ (220 աստիճան) և այլն։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանցներ(կիբի, մեբի, և այլն...)[2], որոնք արդեն պատիկ են 1024-ի, և ոչ թէ 1000-ի, իսկ ահա տասնորդական նախածանցները նշանակում են 1000-ին պատիկ մեծությունները։ Չնայած ստանդարտին տասնորդական նախածանցները շատ հաճախ օգտագործվում են որպես երկուական նախածանցներ։
Հետաքրքիր փաստեր [խմբագրել]
- Տարածված uTorrent ծրագրի անվանումը կազմված է μ(միկրո) և տոռռենտ բառերից, այսինքն՝ միկրոտոռռենտ։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ http://isotc.iso.org/livelink/livelink/4289384/ISO_2955-1983E_repr_of_SI_units_with_limited_char_sets.pdf?func=doc.Fetch&nodeid=4289384
- ↑ http://physics.nist.gov/cuu/Units/binary.html
|
Տասնորդական նախածանցներ |
|
| Բացասական աստիճանով |
|
|
| Դրական աստիճանով |
|
|