Էկսա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էկսա-ից)

Էկսա-ն (հունարեն՝ ἕξ -«վեց» ) (հայերեն նշանակումը՝ Է, միջազգային նշանակումը՝ E) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 1018(1 000 000 000 000 000 000) անգամ։

Օրինակ՝

1 էկսահերց = 1018 հերց

կամ կրճատ գրելաձևով՝

1 ԷՀց = 1018 Հց

Էկսան որպես երկուական նախածանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում էկսաբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 1018 բայթ, այլ՝ 260 (10246)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ էկսբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 260-ով և ոչ թէ 1018-ով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ 1 էկսաբայթ=260 բայթ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթություն[խմբագրել | խմբագրել կոդը]