Մեգա
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեգա-ն (հուն.` μέγας -«շատ» ) (հայերեն նշանակումը՝ Մ, միջազգային նշանակումը՝ M) տասնորդական նախածանց է, որը մեծացնում է ֆիզիկական մեծությունը 106(1 000 000) անգամ։
Օրինակ՝
-
- 1 մեգահերց = 1 000 000 հերց
կամ կրճատ գրելաձևով`
-
- 1 ՄՀց = 1 000 000 Հց
Մեգան որպես երկուական նախածանց [խմբագրել]
Թվային տեխնոլոգիաների հետ կապված բնագավառներում հաճախ մեծությունները պատիկ են լինում եկուսի որևէ աստիճանի, և այդ պատճառով հաճախ այդ բնագավառներում մեգաբայթ ասելով նկատի են ունենում ոչ թե 106 բայթ, այլ՝ 1024*1024 (220)։ Շփոթություններից խուսափելու նպատակով 1999 թ․ Միջազգային էլեկտրոտեխնիկական կոմիտեն նոր ստանդարտ մտցրեց, որը սահմանում է նոր նախածանց՝ մեբի[1], որն արդեն մեծացնում է մեծությունը 220-ով և ոչ թէ միլիոնով։ Չնայած ստանդարտին՝ լայնորեն տարածված է, որ 1 մեգաբայթ=220 բայթ։
Տես նաև [խմբագրել]
Ծանոթություն [խմբագրել]
|
||||||||