Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոց
Tashir dproc.jpg
Տիպ միջնակարգ
Հասցե Տաշիր
Կայք Տաշիր քաղաքի կայք

Տաշիրի թիվ 2 միջնակարգ դպրոցը գտնվում է ՀՀ Լոռու մարզում։ Տաշիր քաղաքի 2 միջնակարգ դպրոցներից մեկն է։ Ունի մոտ 400 աշակերտ։

Պատմություն[խմբագրել]

Խորհրդային շրջանում Տաշիր (այն ժամանակ՝ Կալինինո) ավանում մեծամասնություն էին կազմում ռուսները և կար միայն ռուսական դպրոց։ 1949 թ. այդ ռուսական դպրոցում բացվում է 10 աշակերտից բաղկացած հայկական ուսուցմամբ I դասարան, որի հիման վրա էլ 1958 թ. ստեղծվում է հայկական դպրոց։

Հիմնադրման առաջին տարիներին դպրոցը տեղավորվում է ռուսական դպրոցի շենքում, 1969-70 ուստարում, երբ ռուսական դպրոցը տեղափոխվում է նոր մասնաշենք, հայկական դպրոցը տեղավորվում է ռուսական դպրոցի նախկին շենքում։ 1975-76 ուստարում դպրոցը տեղափոխվում է նորակառույց շինություն, որտեղ և մինչև օրս գործում է։ 1988 թվականի երկրաշարժից հետո կառուցվում է նոր մասնաշենքը։ 1986-87 ուստարում II դպրոցի աշխատակազմը և աշակերտները բաժանվում են երկու մասի. արդյունքում ստեղծվում է Կալինինոյի թիվ 4 դպրոցը։

Նախկին սաներ[խմբագրել]