Տանձենի խոնարհված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի խոնարհված
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի խոնարհված (P. nutans)
Միջազգային անվանում
Pyrus nutans
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տանձենի խոնարհված (լատին․՝ Pyrus nutans), վարդազգիների ընտանիքի, տանձենու ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջին մեծության տերևաթափ ծառ է՝ 10-15 մ բարձրությամբ և 20-30 սմ բնի տրամագծով, ծռմռված, բավականին հաստ բնով, որը ծածկված է ակոսավոր ու թեփուկավոր կեղևով։ Ճյուղերը բարակ են, դեպի ցած հակված, երկարավուն, առանց փշերի, բաց մոխրավուն կամ շիկավուն կեղևով։ Բողբոջները մանր են, սրածայր, կոնաձև, սեղմված, մուգ դարչնագույն, մերկ։ Տերևները մանր են, էլիպսաձև, 5-7 սմ երկարությամբ, 2,5-3 սմ լայնությամբ, բարակ, մերկ, վերևի կողմից վառ կանաչավուն, փայլուն, ներքևի կողմից անփայլ, մանր ատամնասղոցաեզր։ Կոթունները ունեն 2,5-3 սմ երկարություն, բարակ են, մերկ։ Ծաղիկները բավականին մանր են 2,5-3 սմ տրամագծով։ Բաժակաթերթիկները չեն թափվում, մնում են պտղի վրա, թեթևակի աղվամազով են ծածկված, շրջված եռանկյուն ատամնավոր։ Պտուղը փոքր-ինչ երկարավուն է, 2-5 (3) սմ տրամագծով, կանաչ, պտղակոթունները երկար են, պտղի տակ հաստացած։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիպիկ հայկական էնդեմ է։ Հանդիպում է միայն Հայաստանում, Մեղրու շրջանում և Վայքում, անտառային դերիվատներում, միջին լեռնային գոտու պայմաններում։ Որպես հազվագյուտ ծառատեսակ, անհրաժեշտ է պահպանել և տարածել[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (342)։