Տաղավար լճի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաղավար լճի մոտ
տեսակգեղանկար
նկարիչանհայտ
տարի18-րդ դար
բարձրություն45,4 սանտիմետր
լայնություն27,6 սանտիմետր
ստեղծման երկիրԿորեա[1]
ժանրբնանկար
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[1] և ասիական արվեստ[2]
Ծանոթագրություններ

«Տաղավար լճի մոտ» (湖边凉亭), անհայտ կորեացի նկարչի կտավը ստեղծված 18-րդ դարի վերջում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք`ստորագրված Սամոչժե կեղծանվամբ։ Նկարը ստեղծվել է թանաքի, ներկերի և մետաքսի միջոցով և տեղադրվել շրջանակի մեջ։ Բառացիորեն Սամոչժե նշանակում է «արվեստանոց երեք-հինգ»։ Հեղինակն ամենայն հավանականությամբ եղել է պրոֆեսիոնալ նկարիչ, միջին դասի ներկայացուցիչ, բայց նրա մասին պաշտոնական փաստաթղթեր չեն պահպանվել։ Այսպիսով առայժմ դժվար է որոշել այն անձին, ով թաքնված է կեղծանվան տակ[3]։ «Տաղավար լճի մոտ» նկարի կոմպոզիցիան հարմարեցվել է Մին դինաստիայի դարաշրջանում 1368-1644 թվականներին ժողովրդականություն վայելող չինական գեղանկարչության դասագքերին։ Այդ ձեռնարկներից մեկը «Մանանեխի սերմի այգին» գիրքն էր[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինական արվեստի ուժեղ ազդեցությանը ենթարկվելով Կորեական թերակղզու գեղանկարչությունը ստեղծվել է Կորեական երեք պետությունների ժամանակաշրջանում, ի սկզբանե որմնանկարչության ձևով։ Շուտով զարգացավ միագույն թանաքով գեղանկարչությունը, որը սկզբնավորվել է չինական գոհուա արվեստից։ Բնանկարները դարձան կորեական արվեստի ժողովրդականություն վայելող թեմաներից մեկը[5]։ «Տաղավար լճի մոտ» նկարը ստեղծվել է 18-րդ դարի վերջում Չոսոնի դինաստիայի կառավարման օրոք։ Ենթադրվում է, որ այս միագույն նկարի հեղինակը եղել է միջին դասի ծագումով, պրոֆեսիոնալ նկարիչ։ Իր աշխատանքների վրա ստորագրելիս նկարիչը օգտագործել է Սամոչժե կեղծանունը (բառացի «արվեստանոց երեք-հինգ»)։ Պահպանվել են մի քանի բնանկարներ ստորագրված այդ հեղինակի կողմից։ Մինչ այս պահը չի հայտնաբերվել որևէ փաստաթուղթ, որը տեղեկություն կտա նկարի իսկական հեղինակի վերաբերյալ[3]։ Արվեստագետները ենթադրում են, որ «Տաղավար լճի մոտ» նկարի կոմպոզիցիան հարմարեցվել է չինական գեղանկարչությունում ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաների և թեմատիկայի հետ։ Ամենայն հավանականությամբ, նկարչի ձեռքին եղել է այդ պահին գեղանկարչության մեջ ժողովրդականություն վայելող Մին դինաստիայի կառավարման օրոք ստեղծված «Մանանեխի սերմի այգին» հայտնի գիրքը[4]։ Աշխատանքի ոճը հիշեցնում է չինական Հարավային դպրոցի նկարիչների աշխատանքները և «գիտնականների գեղանկարչության» ներկայացուցիչներին, որոնց հիմնական գաղափարախոսը եղել է Դուն Ցիչանը[3]։ Սամոչժեի աշխատանքներն առանձնանում են թեթև ոչ բարդ վրձնահարվածներով և ցուցադրում են հաճելի կոմպոզիցիա, որը բնութագրական է կորեացի նկարիչների կողմից Չոսոնի դարաշրջանի վերջում ստեղծված բնանկարներին[3]։

1915 թվականին նկարը Ռոջերսի հիմնադրամի կողմից նվիրաբերվել է Մետրոպոլիտեն թանգարանին։ Նկարը ցուցադրվել է Կորեայի արվեստին նվիրված ցուցահանդեսներում 2006 և 2010 թվականներին[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Sze M M. (2015). The Mustard Seed Garden Manual of Painting: A Facsimile of the 1887-1888 Shanghai Edition:[M] (անգլերեն). Princeton University Press. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.metmuseum.org/art/collection/search/40429
  2. Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Pavilion by the Lake» (անգլերեն). Metropolitan Museum of Art. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  4. 4,0 4,1 Hiscox M J; Sze M (1977). The Mustard Seed Garden Manual of Painting[M]. Princeton University Press. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.
  5. «崔成龙朝鲜国画赏析 和谐清雅的审美世界». 博宝资讯网. 2013 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 22-ին.