Տաթևիկ Ղափլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթևիկ Ղափլանյան
Ծնվել էհունիսի 19, 1952(1952-06-19)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 2010(2010-12-22) (58 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանԵրևան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի
Ծնողներհայր՝ Հրաչյա Ղափլանյան
Ամուսին(ներ)Արմեն Խանդիկյան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Տաթևիկ Հրաչյայի Ղափլանյան (հունիսի 19, 1952(1952-06-19), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2010(2010-12-22), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ դերասանուհի, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ (1987

Հրաչյա Ղափլանյանի դուստրը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևիկ Ղափլանյանը ծնվել է Երևանում, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հրաչյա Ղափլանյանի ընտանիքում։ Երկար տարիներ աշխատել է Երևանի Դրամատիկական թատրոնում՝ հանդես գալով տարբեր դերախաղերով։

1993 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ խաղացել է Ա.Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» ներկայացման մեջ։ 2005 թվականին մահացել է նրա դեռ 30-ը չբոլորած որդին, որից հետո նա սկսել է հաճախ ժամանել Երևան։ 2009 թվականին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրել է «Իմ անուշ տղա» ներկայացումը` նվիրված որդու հիշատակին։ Մահացել է Լոս Անջելեսում, թաղված է Երևանում[2][3]։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Հալածված առաքյալը աղջիկ
Ժան Անույ Արտույտը Ժաննա դ'Արկ
Ալեքսեյ Արբուզով Իրկուտսկյան պատմություն Վալյա
Ռեպետիտոր Կատյա
Հակոբ Պարոնյան Ատամնաբույժն արևելյան Երանյակ
Վերջին ուսուցիչը Մարի
Շեքսպիր Համլետ Օֆելյա
Ժան Անույ Վայրի աղջիկը վայրի աղջիկ

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1981 Ատամնաբույժն արևելյան Երանյակ

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1987

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Татьяна Капланян». Кино-Театр.РУ. Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. «Տաթևիկ Ղափլանյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունվարի 11-ին՝ Դրամատիկական». news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  3. Baghdasaryan, Aram. «AV Production - Տաթևիկ Ղափլանյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.