Վրույր Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վրույր Սարգսյան
Ծնվել էդեկտեմբերի 27, 1935(1935-12-27) (88 տարեկան)
Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր)Մոսկվա
Մասնագիտությունճարտարագետ
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Պարգևներ
Անանիա Շիրակացու մեդալ

Սարգսյան Վրույր Սարգսի (դեկտեմբերի 27, 1935(1935-12-27), Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային ինժեներ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ 1965-1982 թվականներին աշխատել է Մոսկվայում։ 1965-1969 թվականներին՝ Ջրատնտեսական շինարարության նախագծահետախուզական և գիտահետազոտական համամիութենական պետական ինստիտուտում, 1969-1982 թվականներին՝ Ջրամատակարարման, կոյուղու, հիդրոտեխնիկական կառույցների և ինժեներական հիդրոերկրաբանության համամիութենական ԳՀԻ-ում եղել է ավագ գիտաշխատող։ 1982 թվականից՝ Երևանի պոլիտեխնիկ ինստիտուտի հիդրոտեխնիկական կառույցների ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատությունները վերաբերում են ինժեներական հիդրոերկրաբանությանը, հիդրոտեխնիկական կառույցներին, հողերի հիդրոտեխնիկական մելիորացիայի, ստորգետնյա ջրերի պաշարների հաշվարկման ինչպես նաև դրանց օգտագործման և ջերմային ռեժիմի կանխատեսման, աղուտային հողերի յուրացման հարցերին։ Սարգսյանը ձևակերպել է բնական գրունտների մեջ տարբեր խտությամբ և մածուցիկությամբ հեղուկների(գազերի) շարժման հիմնական հավասարումները և սահմանային պայմանները, տվել դրանց լուծումները։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թ. մայիսի 23-ին ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 226