Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

41°45′15″ հս. լ. 42°49′10″ ավ. ե. / 41.754167° հս. լ. 42.819444° աե. ե. Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան կամ Աբասթումանի աստղադիտարան (վրաց.՝ აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია), դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, Վրաստան։ Բարձրությունը` 1650 մ։ Հիմնադրվել է 1932-ին։ Դիտարանում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հազար աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ-անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծերից մեկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png