Վսեվոլոդ Նեկրասով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վսեվոլոդ Նեկրասով
Все́волод Никола́евич Некра́сов
Ծնվել էմարտի 24, 1934(1934-03-24)[1]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Վախճանվել էմայիսի 15, 2009(2009-05-15) (75 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Վ. Պ. Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտ
Պարգևներ
Կայքvsevolod-nekrasov.ru

Վսեվոլոդ Նեկրասով (ռուս.՝ Все́волод Никола́евич Некра́сов, մարտի 24, 1934(1934-03-24)[1], Մոսկվա, ԽՍՀՄ - մայիսի 15, 2009(2009-05-15), Մոսկվա, Ռուսաստան), ռուս բանաստեղծ, քննադատ, գրականագետ։

Ծնվել է 1934 թվականին Մոսկվայում։ Սովորել է Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում։

1950-60-ական թվականներին Յան Սատունովսկու, Հենրիխ Սապգիրի և այլոց հետ մտնում է բանաստեղծների ու նկարիչների «լիանոզովյան դպրոցի» խմբի մեջ։ Խորհրդային տարիներին հրապարակել է սակավաթիվ մանկական բանաստեղծություններ, իսկ Արևմուտքում տպագրվում էր 1960-ականներից։ Հայրենիքում Նեկրասովի գործերը սկսեցին հրապարակվել 1989 թվականից, որից հետո լույս են տեսել նրա բանաստեղծությունների 7 ժողովածուները։ Նա ժամանակակից ռուսական տեսողական պոեզիայի հիմնադիրներից է։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են եվրոպական հիմնական լեզուներով։

Մահացել է 2009 թվականին[2]։

Վսեվոլոդ Նեկրասովը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կա Ազատություն...»; «իսկ պայծառ է այնպես...»; Թվային բանաստեղծություն; «զուգագուլպաներ...»; «Նորություն...»; «ապրել որպես պատճառ ապրել...»; «մութ է...»; «Էհ դու...»; «մեռիր...»; «ինչ անակնկալ...»; «էլ ինչ կաթ...»; «ահա կասեն...»; «ուզում եմ Աստծուց խելոք լինել...»; «դեռ քիչ է...»; «ինչ էլ լինի օգնես...»; «Կանգնիր...»: Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 223-231։ Թարգմ.՝ Հրանտ Ալեքսանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Русская литература XX века. Прозаики, поэты, драматурги (ռուս.) / под ред. Н. Н. Скатов — 2005. — С. 624—626. — ISBN 5-94848-262-6
  2. Արդի ռուսական վերլիբռ, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 222։