Վոյնիչի ձեռագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Վոյնիչի ձեռագիր
Voynich Manuscript
Voynich manuscript excerpt.svg
ոյնիչի ձեռագիրը գրված է անծանոթ գրերով
Բնօրինակ անվանում Voynich Manuscript

Վոյնիչի ձեռագիր (անգլ.՝ Voynich Manuscript), անծանոթ հեղինակի, անծանոթ լեզվով, մոտ 600 տարի առաջ գրված խորհրդավոր գիրք է։

Ըստ ռադիոածխածնային վերլուծության հաստատվել է, որ ձեռագիրը ստեղծվել է 1404–ից 1438 թվականների արանքում։ Ձեռագրում քաղաքի միայն մեկ ռեալիստական պատկեր կա, որտեղ պատկերված է ծիծեռնակի պոչ հիշեցնող ատամներով ամրոցի պատ։ 15-րդ դարի սկզբին նմանատիպ կատույցներ կային միայն Իտալիայում։[1].

Վոյնիչի ձեռագիրը փորձել են վերծանել բազմաթիվ անգամ, բայց մինչ այժմ ապարդյուն[2]։ Միակ կարևոր եզրակացությունը, որին հանգել են մասնագետները այն է, որ գիրքը գրված է արհեստական լեզվով, որը հստակ տրամաբանական կառուցվածք ունի։[3]

Անվան ծագումնաբանություն[խմբագրել]

Գիրքն անվանված է Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի՝ հայտնի գրող Էթել Լիլիան Վոյնիչի ամուսնու անվամբ, որը այս գիրքը ձեռք է բերել 1912 թվականին։ Այժմ գիրքը գտնվում է Յել համալսարանի Բեյմեկի հազվագյուտ գրքերի և ձեռագրերի գրադարանում։

Նկարագիր[խմբագրել]

Գիրքը ունի 240 բարակ մագաղաթյա թերթ։ Շապիկին ոչ մի գրվածք կամ նկար չկա։ Թերթերի չափսը 15×23սմ է, գրքի հաստությունը մոտ 3սմ է։ Էջերի համարակալումը (որը հավանաբար կատարվել է գիրքը գրվելուց շատ հետո) ցույց է տալիս, որ մոտ երեսուն էջ բացակայում է։ Համարակալած էջերի քանակը 272 է։ Գիրքւ գրված է փետուրով և նրանով էլ կատարված են նկարները։ Նկարները կոպտորեն ներկված են։ Հավանաբար ներկել են գիրքը գրելուց բավականին ուշ։

Բաժինը, որը պատկերում է բույսեր

Ձևավորումը և բաժինները[խմբագրել]

Բացառությամբ գրքի վերջին բաժնի, բոլոր էջերը նկարազարդված են։ Դատելով նկարներից գիրքը մի քանի բաժիններ ունի, որոնք իրարից տարբերվում են ոճով և բովանդակությամբ։

  • Բուսաբանական
  • Աստղագիտական
  • Կենսաբանական
  • Տիեզերագիտական
  • Դեղագործական
  • Դեղատոմսեր

Ծանոթագրություններ[խմբագրել]