Վյաչեսլավ Ստարշինով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վյաչեսլավ Ստարշինով
Վյաչեսլավ Ստարշինովը 2011 թվականի մարտին
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝տափօղակով հոկեյիստ
Երկիր՝ ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 6, 1940(1940-05-06)[1] (83 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ[1]
Ակումբ՝HC Spartak Moscow?
173 սանտիմետր
Քաշ՝82 կիլոգրամ

Վյաչեսլավ Իվանովիչ Ստարշինով (մայիսի 6, 1940(1940-05-06)[1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), խորհրդային անվանի հոկեյիստ, օլիմպիական կրկնակի չեմպիոն, աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ-ի սպորտի վաստակավոր վարպետ (1963), ՌԽՖՍՀ-ի վաստակավոր մարզիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աջից ձախ՝ Բորիս Մայորով, Վլադիմիր Պուտին և Վյաչեսլավ Ստարշինով, 2000 թվականի մայիս 6, Կրեմլ

Ստարշինովն իր կարիերան սկսել է 1957 թվականին Մոսկվայի «Սպարտակ» ակումբում։ Հաջորդ 15 տարին անցկացրել է այդտեղ՝ 540 խաղում դարպասին հասցնելով 405 տափօղակ։ Դրանից հետո ևս երկու անգամ վերադարձել է թիմ 1974-1975 և 1978-1979 թվականների առաջնությունների ժամանակ։ 1978 թվականին առաջինը ԽՍՀՄ-ի առաջնության պատմության մեջ իր կարիերայի 400-րդ տափօղակն է նետել դարպասը։

«Սպարտակ»-ի կազմում նա երեք անգամ դարձել է երկրի չեմպիոն։

1975 թվականին հեռացել է ԽՍՀՄ-ից և դարձել Ճապոնիայի «Օձի Սեյզի» ակումբի մարզիչ։

Ստարշինովը երկու անգամ մասնակցել է Ձմեռային օլիմպիական խաղերին և երկու անգամն էլ վերադարձել ոսկե մեդալով։ ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում տասն անգամ մասնակցել է տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությանը, որոնցից իննում վաստակել է ոսկե մեդալ (սկսած 1963 թվականից՝ մինչև 1971 թվական)։

1972 թվականին խաղացել է լեգենդար Սովետական Սուպերսերիա-Կանադա երկրորդ խաղում։ 1969-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ-ի հավաքականի մարզիչը։

ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում անցկացրած 182 խաղի ընթացքում Ստարշինովը խփել է 149 տափօղակ։ Աշխարհի առաջնությունում և Օլիմպիական խաղերում անցկացրել 78 խաղ՝ խփելով 64 տափօղակ։

«Սպարտակ»-ում և ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել եղբայրներ Եվգենի Մայորովի և Բորիս Մայորովի հետ։ Այս եռյակը ուժեղագույններից մեկն է եղել 60-ականների Խորհրդային հոկեյի կազմում[2]։

1969 թվականից անդամակցել է Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցությանը։ 1964 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիոն-տեխնոլոգիական ինստիտուտը։ 1957 թվականին Ստարշինովը դարձել է մանկավարժական գիտությունների թեկնածու։ 1979 թվականին ղեկավարել է Մոսկվայի ինժեներաֆիզիկական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը։

2004 թվականից առ այսօր հանդիսանում է Սպորտային արդյունաբերության միության նախագահը։ «Я — центрфорвард» (1971) և «Хоккейная школа» (1974) գրքերի հեղինակն է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական երկակի չեմպիոն (1964 և 1968 թվականների Ձմեռային օլիմպիական խաղեր)
  • Աշխարհի իննակի չեմպիոն (1963-1971), բրոնզե մեդալակիր, 1961 թվականի Աշխարհի առաջնություն
  • Եվրոպայի ութակի չեմպիոն (1963-1970), արծաթե մեդալակիր, 1971 թվականի Եվրոպայի առաջնություն
  • 1965 թվականի Աշխարհի առաջնության լավագույն հարձակվող
  • ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն (1962, 1967, 1969), արծաթե մեդալակիր, ԽՍՀՄ 1965, 1966, 1968, 1970 առաջնություններ և բրոնզե մեդալակիր, 1963, 1964, 1972, 1975, 1979 առաջնություններ
  • Ճապոնիայի չեմպիոն (1977)
  • Վսեվոլոդ Բոբրովի թիմի անդամ (588 տափօղակ, 3-րդ տեղ)
  • ԽՍՀՄ առաջնության պատմության մեջ առաջինն է խփել 400 տափօղակ
  • 1959-1971 թվականներին եղել է ԽՍՀՄ-ի լավագույն 34 հոկեիստների ցուցակում
  • 2004 թվականին ընդգրկվել է Խորհրդային հոկեյի փառքի սրահում
  • 2007 թվականին ընդգրկվել է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի փառքի սրահում

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 4-րդ կարգի (ապրիլի 26, 2000) և 3-րդ կարգի (հունվարի 18, 2007) շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»՝ խորհրդային սպորտի զարգացման մեջ էական ներդրման համար[3]
  • Պատվո շքանշան (2010)[4]
  • Ընկերության շքանշան (1995) «Սպարտակ» ակումբի վաթսունամյակի կապակցությամբ
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (30. 03. 1965)
  • Պատվո շքանշան (24. 07. 1968)
  • Օլիմպիական շքանշան (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Старшинов В.И. Чистое время. — М.: Физкультура и спорт, 1981. — 232 с. — (Сердца, отданные спорту).
  • Старшинов Вячеслав Иванович հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում 
  • Абдулбеков Загалав Абдулбекович // Олимпийская энциклопедия / Павлов С. П.. — М.: Советская энциклопедия, 1980. — 415 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վյաչեսլավ Ստարշինով» հոդվածին։