Վլադիսլավ Մասլեննիկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Մասլեննիկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հուլիսի 11, 1969(1969-07-11) (54 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ

Վլադիսլավ Մասլեննիկով (ռուս.՝ Владисла́в Владисла́вович Ма́сленников, հուլիսի 11, 1969(1969-07-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ 1991 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է ֆրանսերեն, հոլանդերեն և անգլերեն լեզուներին։

  • 1992-1996 թվականներ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության աշխատակից։
  • 1997-2000 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի քարտուղարության աշխատակից։
  • 2000-ից մինչև 2004 թվականը եղել է Եվրոպական Համայնքների Ռուսաստանի մշտական ներկայացչության աշխատակից։
  • 2004 թվականի մինչև 2008 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության աշխատակից։
  • 2008-2011 թվականներին Նիդեռլանդներում եղել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2011 թվականից մինչև 2019 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
  • 2019 թվականի հուլիսի 1-ից Չեռնոգորիայում համարվում է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2011 թվականի սեպտեմբերի 6)[3]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]