Վլադիսլավ Բուխով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիսլավ Բուխով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ուկրաիներեն՝ Владислав Сергійович Бухов
Մասնագիտացում՝լողորդ
Երկիր՝ Ուկրաինա
Ծննդյան ամսաթիվ՝հուլիսի 5, 2002(2002-07-05)[1] (21 տարեկան)
Ծննդավայր՝Դոնեցկ, Ուկրաինա
Ակումբ՝LA Current?
196 սանտիմետր

Վլադիսլավ Սերգեևիչ Բուխով ( ուկրաիներեն՝ Владислав Сергійович Бухов. հուլիսի 5, 2002(2002-07-05)[1], Դոնեցկ, Ուկրաինա[2]) - ուկրաինացի լողորդ[3], ազատ ոճով լողի աշխարհի չեմպիոն 50 մետր մրցատարածությունում, Ուկրաինայի ռեկորդակիր, Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից[4], աշխարհի պատանեկան առաջնության չեմպիոն և Եվրոպայի պատանեկան առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականի հունվարին Լյուքսեմբուրգում կայացած մրցումներում Վլադիսլավը սահմանեց աշխարհի և Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդներ բատերֆլայ ոճով 50 մետր մրցատարածությունում և նվաճեց արծաթե մեդալ[5], բացի այդ, ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում նվաճեց բրոնզե պարգև և իրավունք ստացավ մասնակցելու. 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերին։

2024 թվականի փետրվարի 17-ին Դոհայում կայացած ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում Վլադիսլավ Բուխովը ոսկե մեդալ նվաճեց ազատ ոճով 50 մետր մրցատարածությունում[6]։

Մասնակցությունը միջազգային մրցումներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցումը Տարին Մրցավայրը Մրցաձևը Արդյունքը
Ժամանակը Գրաված տեղը
Օլիմպիական խաղեր 2020 Ճապոնիա Տոկիո 50 մ ազատ ոճով 21.83 11.
Լողի Եվրոպայի առաջնություն 2020 Հունգարիա Բուդապեշտ 50 մ ազատ ոճով 22.07 10.
50 մ բատերֆլայ ոճով 23.57 15.
Լողի աշխարհի պատանեկան առաջնություն 2019 Հունգարիա Բուդապեշտ 50 մ ազատ ոճով 22.13 1Չեմպիոն
100 մ ազատ ոճով 49.81 5.
4x100 մ ազատ ոճով 7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/147080
  2. «Swimming: BUKHOV Vladyslav». Tokyo 2020 Olympics. The Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  3. «Vladyslav Bukhov». Olympedia. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  4. «Men's 50m Freestyle: Results Summary» (PDF). Tokyo 2020 Olympics. The Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. «Владислав Бухов встановив новий Юніорський рекорд світу та Європи!». Արխիվացված է օրիգինալից 26 января 2020-ին. Վերցված է 26 января 2020-ին.
  6. Иншаков, Максим (2024 թ․ փետրվարի 17). «Впервые в истории! Украинский пловец сенсационно выиграл чемпионат мира, опередив соперника на 0.01 секунды». OBOZREVATEL (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2024 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]