Վլադիմիր Մանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Մանյակ
Ծնվել էնոյեմբերի 6, 1934(1934-11-06)
ԾննդավայրԿրիշտոպովկա, Վոլոչիսկի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 15, 1992(1992-06-15) (57 տարեկան)
Վախճանի վայրՎասիլկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, արձակագիր և հրապարակախոս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունԼվովի համալսարան (1956)
Պարգևներ
Իշխան Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան

Վլադիմիր Մանյակ (ուկրաիներեն՝ Маняк Володимир Антонович, նոյեմբերի 6, 1934(1934-11-06), Կրիշտոպովկա, Վոլոչիսկի շրջան, Վիննիցայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 15, 1992(1992-06-15), Վասիլկովի շրջան, Կիևի մարզ, Ուկրաինա), ուկրաինացի գրող, բանաստեղծ, արձակագիր, լրագրող, հասարակական գործիչ։ Ուկրաինայի գրողների, ԽՍՀՄ գրողների (1967) միության անդամ։ Լրագրող Լիդիա Կովալենկոյի ամուսինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Մանյակը ծնվել է 1934 թվականին Վիննիցայի մարզի Վոլոչիսկի շրջանի Կրիշտոպովկա գյուղում, ծառայողի ընտանիքում։ 1951 թվականին Լվովում ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Լվովի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ։ Աշխատել է թերթերում, ռադիոյում, հանքերում գործարանում։ Աշխատել է նաև որպես հրատարակչության խորհրդատու[1]։ Եղել է «Վասիլ Ստուս հիշատակի հիմնադրամ» մշակութային-կրթական կազմակերպության կազմակերպիչներից։ Ղեկավարել է «1932-1933 թվականներին Հոլոդոմորին զոհ գնացած ուկրաինացիների» ասոցիացիան։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1992 թվականի հունիսի 15-ին ավտովթարից Կիևի մարզի Վասիլկովի շրջանի Գլեվախա ավանում։ Թաղված է Բայկովո գերեզմանատան 52 ա հատվածում

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տպագրվել է 1950 թվականից։ Առաջին բանաստեղծությունները հրատարակվել են շրջանային «Зоря» թերթում։ Լույս են տեսել Վլադիմիր Մանյակի բանաստեղծությունների, պատմվածքների, վիպակների ժողովածուները։

  • «Կանաչ միջօրեական»
  • «Էվրիկա»
  • «Խաղաղ արևի ամիսը», 1967 թ.
  • «Կանաչ դաշտ», 1972 թ.
  • «Քամիների օրրան», 1975 թ.

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարաս Շևչենկոյի անվան մրցանակի դափնեկիր, (1993 թ., հետմահու)
  • Յարոսլավ Իմաստունի 5-րդ աստիճանի շքանշան (2005 թ., հետմահու)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Віктор Жадько. Некрополь на Байковій горі.-К.,2008.-С.145,289.
  • Віктор Жадько. У пам'яті Києва: столичний некрополь письменників.-К..2007.-С.27,76,305.
  • Віктор Жадько. Український некрополь.-К.,2005.-С.232.
  • Віктор Жадько. Байковий некрополь.-К.,2004.-С.129.
  • Про присудження Державних премій України ім. Т. Г. Шевченка 1993 року Коваленко Лідії Борисівні (посмертно), Маняку Володимиру Антоновичу (посмертно) : указ Президента України від від від 24.02.1993 № 60/93.-Електрон. дані.- Режим доступу: http://zakon1.rada.gov.ua/cgi-bin/laws/main.cgi.-(չաշխատող հղում) Мова укр. -Опис здійснено:7.06.2010
  • Володимир Маняк // Письменники Рад. України: Бібліогр. довід. — К., 1988. — С.385 — 386.
  • Маняк Володимир Антонович // Слободянюк П. Я. Культура Хмельниччини. — Хмельницький, 1995. — С.277.
  • Маняк Володимир Антонович // Поділ. землі сини. — Хмельницький, 1993. — С.137.
  • Шаля В. Дорогами творчості Володимира Маняка // Зоря. — 2007.
  • Біленко В. Світла пам'ять за гірку правду // Сіл. вісті. — 2009. — 17 листоп.
  • Мацько В. П. Володимир Маняк і Лідія Коваленко — творці джерельної бази з історії голодомору // Голод 1932–1933 років на Хмельниччині: матеріали республік. Наук.-практ. конф. — Хмельницький, 1993. — С.15-16.
  • Подвижник воскрення // Мацько В. Злотонить. — Кам'янець-Поділ., 1994. — С.13-16.
  • Володимир Маняк: Некролог «ЛУ», 1992, 18 червня.
  • Шаталіна Є. Вклад Володимира Маняка і Лідії Коваленко у створення джерельної бази з історії голодомору. В кн.: Голодомор 1932—1933 рр. в Україні: причини і наслідки. Міжнародна наукова конференція. Київ, 9—10 вересня 1993: Матеріали. К., 1995.
  • Веселова О. М. З історії створення і діяльності Асоціації дослідників голодоморів в Україні (АДГУ). К., 2007.
  • Веселова О. «МАНЯК Володимир Антонович». Інститут історії України Національної академії наук України. Վերցված է 28 листопада 2015-ին.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]