Վասիլ Ստուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վասիլ Ստուս (ուկրաիներեն՝ Васи́ль Семе́нович Стус; 6 հունվարի 19384 սեպտեմբերի 1985), ուկրաինացի պոետ, այլախոհ, քաղբանտարկյալ: Ուկրաինայի հերոս (2005, հետմահու):

Ծնվել է 1938 թ. կոլեկտիվացման հետևանքով աղքատացած գյուղացու ընտանիքում 1965 թ. Սերգեյ Փարաջանովի ֆիլմի հանրային ցուցադրության ժամանակ հանդես է գալիս ուկրաինական մտավորականության ձերբակալությունների դեմ, ինչից հետո վտարվում է Կիևի Շևչենկոյի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայից:

1972 թ ձերբակալվեց հակախորհրդային քարոզչության մեղադրանքով, յոթ տարի անցկացրեց Մորդովիայի և Մագադանի կալանավայրերում: Եղել է Ազգային միացյալ կուսակցության անդամ:1980 թ. ձերբակալվեց երկրորդ անգամ և նույնիսկ բանաստեղծությունները տուն ուղարկել նրան արգելում էին: Մահացել է 1985 թ.` կարցերում, հացադուլի ընթացքում:

Բազմաթիվ բանաստեղծությունների և հոդվածների հեղինակ է:

Հղումներ[խմբագրել]