Վլադիմիր Գոլուբև
Վլադիմիր Գոլուբև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 16, 1950 |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | սեպտեմբերի 19, 2022[1] (72 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Վլադիմիր Եվգենևիչ Գոլուբև (ռուս.՝ Влади́мир Евге́ньевич Го́лубев, ապրիլի 16, 1950, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 19, 2022[1]), խորհրդային ֆուտբոլիստ, պաշտպան, խորհրդային և ռուս ֆուտբոլային մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ (1972)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է «Զենիթի» մանկապատանեկան մարզադպրոցի սան։ Առաջին մարզիչը եղել է Բորիս Լևին-Կոգանը։ Իր ամբողջ կարիերան անցկացրել է «Զենիթում» (1968-1981)։ Համարվել է թիմի պատմության ամենաուժեղ պաշտպաններից մեկը։ 1970-ականների կեսերին հրավեր է ստացել «Կիևի» և «Մոսկվայի» Դինամոյից, սակայն որոշում է կայացրել և մնացել «Զենիթում», որի կազմում անցկացրել է 384 հանդիպում[2]։ Այդ ցուցանիշով նա չորրորդ տեղն է զբաղեցրել ակումբի պատմության մեջ։ 1980 թվականին դարձել է ԽՍՀՄ 1980 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։
ԽՍՀՄ հավաքականի կազմում անցկացրել է 3 հանդիպում, 1 հանդիպում օլիմպիական հավաքականի կազմում։
1987 և 1989 թվականներին եղել է Զենիթի գլխավոր մարզիչը, 1988-1989 և 2006-2008 թվականներին՝ «Զենիթ»֊2֊ի գլխավոր մարզիչը։ 2006 թվականի նոյեմբերին նա գլխավորել է Երկրորդ դիվիզիոնի Արևմտյան գոտու թիմը, որը հաղթել է Նադեժդայի մրցաշարում։
2018 թվականի հուլիսին նշանակվել է «Լենինգրադեց» ակումբի մարզչի օգնական[3]։ Բորիս Ռապոպորտի հետ եղել է «Զենիթի» մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ[4]։
Վլադիմիր Գոլուբևը մահացել է 2022 թվականի սեպտեմբերի 19֊ին[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Скончался бывший защитник и тренер «Зенита» Владимир Голубев (ռուս.)
- ↑ Регламент «Клуба Легенд»
- ↑ Недавно созданная команда «Ленинградец» готовится к своему первому сезону
- ↑ «Тосно» закрывается, «Динамо» уезжает, «Ленинградец» появляется: каким будет петербургский футбол в следующем сезоне
- ↑ Скончался бывший защитник и тренер «Зенита» Владимир Голубев
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրիլի 16 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 19 մահեր
- 2022 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Զենիթի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Խորհրդային ֆուտբոլային մարզիչներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլային մարզիչներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով