Վլադիմիր Արեշոնկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Արեշոնկով
ուկրաիներեն՝ Володимир Юрійович Арешонков
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 17, 1957(1957-12-17) (66 տարեկան)
ԾննդավայրԿորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունՈւժգորոդի ազգային համալսարան
Գիտական աստիճանՄանկավարժական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՈւկրաինայի ժողովրդական պատգամավոր և Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր
ԿուսակցությունԵվրոպական համերաշխություն
Պարգևներ և
մրցանակներ
Honored Worker of Education of Ukraine
Անդամություն8th Verkhovna Rada? և Ուկրաինայի IX գումարման Գերագույն ռադա
 Volodymyr Areshonkov Վիքիպահեստում

Վլադիմիր Արեշոնկով (ուկրաիներեն՝ Володимир Юрійович Арешонков դեկտեմբերի 17, 1957(1957-12-17), Կորոստեն, Ժիտոմիրի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական և հասարակական գործիչ, աշխատել է Ժիտոմիրի մարզում պետական և քաղաքային պատասխանատու պաշտոններում, Ուկրաինայի 8-րդ գումարման ժողովրդական պատգամավոր։ Ռադայում նա Պետրո Պորոշենկոյի դաշինքի անդամ է, Գերագույն ռադայի աշխատանքի կարգավորման և կազմակերպման հանձնաժողովի փոխնախագահ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Արեշոնկովը ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 17-ին, Ժիտոմիրի մարզի Կորոստեն քաղաքում[1]։ 1981 թվականին ավարտել է Ուժգորոդի պետական համալսարանը։ 2003 թվականին ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան` մագիստրոսի կոչմամբ։ 2007 թվականին պաշտպանել է իր դիսերտացիան` ստանալով մանկավարժական գիտությունների թեկնածուի կոչում[2]։

2015 թվականին՝ մանկավարժական գիտությունների դոկտոր։

2016 թվականին`Ի. Ֆրանկոյի անվան Ժիտոմիրի պետական համալսարանի հատուկ պատմական առարկաների և իրավագիտության ամբիոնի պրոֆեսոր։

1998-2014 թվականներին աշխատել է Ժիտոմիրի մարզի գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոններում, ներառյալ կրթության և գիտության վարչության պետը[2]։

1998-2001 թվականներին Կորոստեն քաղաքի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ։

2001-2002 թվականներին` Ժիտոմիրի մարզային պետական վարչակազմի էթնիկական հարցերի, միգրացիայի և կրոնի վարչության պետ։

2002-2005 թվականներին` Ժիտոմիրի մարզի պետական կառավարման կրթության և գիտության վարչության պետ։

2005-2009 թվականներին` հետբուհական մանկավարժական կրթության Ժիտոմիրի տարածաշրջանային ինստիտուտի պրոռեկտոր։

2009-2010 թվականներին` Կորոստեն քաղաքի գործադիր կոմիտեի ղեկավարի տեղակալ։

2010 թվականի ապրիլ-նոյեմբեր ամիսներին` Կորոստենի մարզի պետական վարչակազմի ղեկավար։

2010 թվականին նոյեմբերի 17-ից` Ժիտոմիրի տարածաշրջանային խորհրդի ղեկավարի առաջին տեղակալ։

Գերագույն Ռադայի 8-րդ գումարման պատգամավոր է դարձել` միամանդատ թիվ 64 ընտրատարածքում հավաքելով ձայների 41.03%-ը[3]։

2018 թվականի դեկտեմբերի 25-ին ներառվել է Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Арешонков В.Ю. - VIII созыв
  2. 2,0 2,1 Левый берег - Арешонков В.Ю.
  3. Депо 2015
  4. «Что известно о людях, которые попали в новый список санкций РФ». Украинская правда. 2018 թ․ դեկտեմբերի 25. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Արեշոնկով» հոդվածին։