Վլադիմիր Ալավերդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալավերդյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր (Վրեժ) Վլադիմիրի Ալավերդյան
26 հունվարի, 1972 - 13 հունվարի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Գրոզնի
Մահվան վայրԼՂՀ Կարմիր Շուկա
Կոչումավագ լեյտենանտ
Պաշտոնսակրավորների ջոկատի հրամանատարի տեղակալ
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Վլադիմիր (Վրեժ) Ալավերդյան (26 հունվարի, 1972, Գրոզնի - 13 հունվարի, 1994, Կարմիր Շուկա), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ալավերդյանը ծնվել է 1972 թ. հունվարի 26-ին Գրոզնի քաղաքում։ Ութամյա կրթությունն ստացել է տեղի ռուսական դպրոցներից մեկում, այնուհետ սովորել է Մարտունու միջնակարգ դպրոցում։ Ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեխանիզացիայի բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում Մոսկվա քաղաքում։ Ծառայությունը կիսատ թողնելով՝ վերադարձել է Մարտունի քաղաք և ծառայության մտել Մերուժան Մոսիյանի հրամանատարությամբ գործող գումարտակում։

Զինվորական կոչումով ավագ լեյտենանտ էր, սակրավորների ջոկատի հրամանատարի տեղակալը։ Մասնակցել է Ամիրանլարի, Ֆիզուլիի, Հորադիզի և այլ բնակավայրերի ազատագրական և պաշտպանական մարտերին։ Զոհվել է 1994 թ. հունվարի 13-ին Կարմիր Շուկայի 24-րդ դիրքում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած չէր։ Հանգչում է Մարտունի քաղաքի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Վլադիմիր Ալավերդյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.