Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ/Արխիվ/2017

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեկտեմբերի 27[խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 27-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցի 5բ դասարանի աշակերտների հետ։ Ներկաները ծանոթացել են Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, և իհարկե, Հայերեն Վիքիպեդիային։

Դեկտեմբերի 21[խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 21-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփ էր կազմակերպվել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի Մեդիաթիմի անդամների համար։

Վորքշոփի ընթացքում նրանք ծանոթացել են վիքի գաղափարախոսությանը, Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանն ու Հայերեն Վիքիպեդիայի աշխատանքի հիմնական սկզբունքներին։

Դեկտեմբերի 8-10[խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 8-10-ը Աղվերանում տեղի ունեցավ «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի մեկնարկային երկօրյակը։

Այլ լուսանկարներ կարելի է գտնել Վիքիպահեստի համապատասխան կատեգորիայում։

Նոյեմբերի 24[խմբագրել կոդը]

Նոյեմբերի 25-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփ էր կազմակերպվել Արշալույսի դպրոցի ավագ դասարանի աշակերտների համար։ Ներկաները ավելի ամրապնդեցին Վիքիպեդիայի վերաբերյալ իրենց գիտելիքները։

Նոյեմբերի 3-5[խմբագրել կոդը]

Նոյեմբերի 3-ից 5-ը «Արզական» գիտաժողովների տանը տեղի է ունեցել «Վիքին սիրում է գիտություն» նախագծի հերթական երկօրյակը։


Հոկտեմբերի 29 - նոյեմբերի 3[խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը «Արզական» գիտաժողովների տանը տեղի է ունեցել մարզերի ուսուցիչների և երիտասարդ մասնագետների համար Վիքիպեդիայի դասընթացը։

Դասընթացի նպատակն է Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրի երիտասարդությանը հասանելի դարձնել Վիքիպեդիային և մյուս վիքի նախագծերին մասնակցությունը։

Դդմաշենի վիքիակումբի համակարգող Շողիկ Ստեփանյանն ու Վանաշենի վիքիակումբի համակարգող Հասմիկ Չարխչյանը ներկաների հետ կիսվեցին իրենց փորձով։

Հոկտեմբերի 28 - նոյեմբերի 5[խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 5-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Աշնանային վիքիճամբար 2017-ը, որի մասնացություն ունեցան Վիքիպեդիայի և Վիքիմեդիա մյուս նախագծերի ակտիվ մասնակիցները։

Հոկտեմբերի 17[խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 17-ին Արմավիրի զարգացման կենտրոնում վորքշոփ էր կազմակերպվել Արմավիր ինֆոտան ակտիվ խմբի համար։ Ներկաները ծանոթացել են Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը, Հայերեն Վիքիպեդիային, վերջինիս հիմնական կանոնակարգերին։ Սովորել են նաև՝ ինչպես կարելի է Վիքիպեդիայում հոդված ստեղծել։

Հոկտեմբերի 8[խմբագրել կոդը]

Հոկտեմբերի 8-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում հյուրընկալվել էին Դդմաշենի վիքիակումբի անդամները։

Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպված այլ վորքշոփների լուսանկարներ կարող եք գտնել Վիքիպահեստի համապատասխան կատեգորիայից։

Սեպտեմբերի 29 - հոկտեմբերի 1[խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի է ունեցել «Վիքին սիրում է Գիտություն» նախագծի սեպտեմբերյան երկօրյակը։ Վերջինս նաև համընկել է Սևանա լճում Վիքիպեդիայի լոգոյի իջեցման հետ։

Սեպտեմբերի 26[խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 26-ին Այբի միջին դպրոցի աշակերտների համար վորքշոփ էր կազմակերպվել։ Ներկաները ծանոթացել են Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը և Հայերեն Վիքիպեդիայի աշխատելաձևին։ Վորքշոփը վարում էին Lilitik22 և GeoO մասնակիցները։

Վիքիմեդիա Հայաստանի և Այբ դպրոցի համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ։

Սեպտեմբերի 25[խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 25-ին վորքշոփ է կազմակերպվել Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարում էր Նարինե Մուրադյանը։

Սեպտեմբերի 19[խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 19-ին վորքշոփ է կազմակերպվել Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփի ընթացքում նոր մասնակիցները սովորեցին աշխատել վիքիդարանում, իսկ արդեն փորձառու խմբագիրները շարունակեցին գրել հոդվածներ։ Վորքշոփը վարում էր Նարինե Մուրադյանը։

Սեպտեմբերի 18[խմբագրել կոդը]

Սեպտեմբերի 18-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփ էր կազմակերպվել Վանաշենի վիքիակումբի անդամների համար։ Ներկաները սովորեցին խմբագրել Հայերեն Վիքիբառարանը, ամրապնդեցին Վիքիդարանի իրենց գիտելիքները, ինչպես նաև նրանց ներկայացվեց «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը։

Պատանիների Վիքիճամար (II)[խմբագրել կոդը]

Օգոստոսի 20-30-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Պատանիների երկրորդ Վիքիճամբարը։

Երիտասարդական Վիքիճամբար[խմբագրել կոդը]

Հունիսի 26-ից հուլիսի 6-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեղավ Երիտասարդական ամառային վիքիճամբարը, որին մասնակցում էին խմբագիրներ Հայաստանից, Լիբանանից, Լեհաստանից և Վրաստանից։

Հունիսի 22[խմբագրել կոդը]

Հունիսի 22-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։

Պատանիների Վիքիճամբար (I)[խմբագրել կոդը]

Հունիսի 13-23-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Պատանիների առաջին Վիքիճամբարը։

Հունիսի 6-11[խմբագրել կոդը]

Հունիսի 6-11-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ 5-րդ «Ուսուցիչների վիքիշաբաթ»-ը։

Ապրիլի 28-30[խմբագրել կոդը]

Ապրիլի 28-30-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի 2017 թվականի ապրիլյան երկօրյակը։ Միջոցառումը հյուրընկալել էր նաև հյուրեր Վիքիմեդիա Հիմնադրամից։

Ապրիլի 12[խմբագրել կոդը]

Ապրիլի 12-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ վորքշոփ Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցի աշակերտների համար։

Ապրիլի 10[խմբագրել կոդը]

Ապրիլի 10-ին Հայերեն Վիքիպեդիան Լևոն Չերքեզյան հոդվածի շնորհիվ բարձրացավ 36-րդ հորիզոնական։ Հիշեցնում ենք, որ Հայերեն Վիքիպեդիան նոր հորիզոնական բարձրացնող հոդվածի հեղինակը ստանում է Վիքիգավաթ։ Հաջորդ հորիզոնականն անցնելու պարագայում այդ գավաթը փոխանցվելու է մյուս հեղինակին, և այդպես շարունակ։

Ապրիլի 8[խմբագրել կոդը]

Ռազմավարության քննարկում[խմբագրել կոդը]

Ապրիլի 8-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որի ժամանակ քննարկվեցին Վիքիմեդիա Հայաստանի ռազմավարությունը և զարգացման ծրագիրը։

Վորքշոփ Այբ դպրոցում[խմբագրել կոդը]

Ապրիլի 8-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարում էր դպրոցի գրադարանավարուհի Մերի Զաքարյանը։

Մարտի 29[խմբագրել կոդը]

Մարտի 29-ին Այբ դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարում էր դպրոցի գրադարանավարուհի Մերի Զաքարյանը։

Մարտի 24-26[խմբագրել կոդը]

Մարտի 24-26-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի 2017 թվականի երկրորդ երկօրյակը։

Մարտի 14[խմբագրել կոդը]

Մարտի 14-ին վորքշոփ տեղի ունեցավ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում։ Վորքշոփը վարում էր դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։

Մասնակցում էին 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ: Առաջին վորքշոփը հիմնականում կրում էր տեսական բնույթ. ներկայացվեց համառոտ ինֆորմացիա վիքիպեդիայի, հայերեն վիքիպեդիայի, Վիքիմեդիա Հայաստան հիմնադրամի գործունեության, իրականացվող նախագծերի մասին, խոսվեց հայերեն վիքիպեդիայի զարգացման անհրաժեշտության ու կարևորության մասին, ինչպես նաև ներկայացվեցին վիքիպեդիայի խմբագրման հիմնական գործիքները:

Մարտի 1[խմբագրել կոդը]

Մարտի 1-ին վորքշոփ տեղի ունեցավ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում։ Վորքշոփը վարում էր դպրոցի ուսուցչուհի Նարինե Մուրադյանը։

Փետրվարի 24-26[խմբագրել կոդը]

Փետրվարի 24-26-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի 2017 թվականի առաջին երկօրյակը։

Փետրվարի 23[խմբագրել կոդը]

Փետրվարի 23-ին Այբ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտների համար կազմակերպվեց վորքշոփ։ Ներկաները ծանոթացան վիքի գաղափարախոսությանը և Վիքիպեդիայի խմբագրման հիմնական գործիքներին։

Փետրվարի 18[խմբագրել կոդը]

Փետրվարի 18-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում Ladsgroup-ը ներկայացրեց Վիքիբառարանում և Վիքիդարանում դատաֆիկացման հեռանկարային նախագիծը։

Փետրվարի 14[խմբագրել կոդը]

Փետրվարի 14-ին Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպության գրասենյակում վորքշոփի էին Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի սկաուտական խմբի անդամները։

Փետրվարի 14[խմբագրել կոդը]

Փետրվարի 14-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։

Փետրվարի 9[խմբագրել կոդը]

Այսօր Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում վորքշոփ էր կազմակերպվել «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» Լոռու և Տավուշի մարզերի ՍՄԱՐԹ սենյակների համակարգողների և ներկայացուցիչների համար։

Ներկաները ծանոթացան Վիքիմեդիա Հայաստանի գործունեությանը և ծրագրերին, Վիքիմեդիա մյուս նախագծերին, տեղեկացան, թե ինչպես կարելի է հոդված ստեղծել և խմբագրել Հայերեն Վիքիպեդիայում։

Փետրվարի 7[խմբագրել կոդը]

Փետրվարի 7-ին վորքշոփ տեղի ունեցավ Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում։ Վարում էր Նարինե Մուրադյանը։

Հունվարի 31[խմբագրել կոդը]

Հունվարի 31-ին Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցում տեղի ունեցավ վորքշոփ դպրոցի աշակերտների համար։ Վորքշոփը վարեց Նարինե Մուրադյանը։


Ուսանողական Վիքիճամբար 2017[խմբագրել կոդը]

Հունվարի 26-ից փետրվարի 2-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ Վիքիճամբար երիտասարդների և ուսանողների համար։

Վիքիպեդիայի օր[խմբագրել կոդը]

Հունվարի 15-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում նշվեց Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի 16 ամյակը։ Ամփոփվեցին նաև Վիքիմեդիա Հայաստանի իրականացրած նախագծերի արդյունքները։

Վիքիպեդիայի ծննդյան տարեդարձը նշվեց նաև Վիքիմեդիա Հայաստանի Ստեփանակերտի Վիքիակումբում։

Հավելյալ լուսանկարները կարող եք գտնել այստեղ։

Ձմեռային Վիքիճամբար 2017[խմբագրել կոդը]

Հունվարի 5-10-ը Աղվերանի «Ոսկե գետակ» հանգստյան տանը տեղի ունեցավ դպրոցական Ձմեռային Վիքիճամբար 2017-ը։ Մանակիցներ կային Հայաստանի տարբեր շրջաններից, Արցախից և Վրաստանից։