Վիտալի Ֆրիդզոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox baschet.png
Վիտալի Ֆրիդզոն
Vitaly Fridzon at all-star PBL game 2011 (2).JPG
Ակումբ Ռուսաստան ԲԿՄԱ Մոսկվա
Դիրքը Թեթև հարձակվող / ռմբարկու
Ի ծնե տրված անունը Վիտալի Ֆրիդզոն
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 14, 1985 (29 տարեկան)
Ծննդավայր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Կլիցկիյ, Բրյանսկի մարզ, ՌԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 195 սմ
Քաշ 81 կգ
Կարիերայի պատմություն
ՌուսաստանՍտանդարտ Տոլիատտի (2001-2004)
ՌուսաստանԽիմկի (2004–2013)
ՌուսաստանԲԿՄԱ Մոսկվա (2013-այժմ)
Մրցանակներ
ՎեՏեԲեի միացյալ լիգայի 1/4 եզրափակչի MVP

Վիտալի Վալյերևիչ Ֆրիդզոն (ռուս.` Виталий Валерьевич Фридзон, ծնվ.` հոկտեմբերի 14, 1985թ.), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ Հանդես է գալիս ռուսական ԲԿՄԱ Մոսկվա ակումբում` որպես թեթև հարձակվող և ռմբարկու։ Կարող է նաև հանդես գալ խաղարկողի դիրքում։

Տոլյատիի «Ստանդարտ» բասկետբոլային դպրոցը ավարտելով` Ֆրիդզոնը 2001-ից 2004 թթ-ը խաղում է համանուն բասկետբոլային ակումբում։ 2004 թ.-ին պայմանագիր է կնքում «Խիմկիի» հետ, որի հանդես է եկել մինչև 2013 թվականը, ընդ որում` 2010-2013 թթ. ստանձնել է թիմի ավագի պաշտոնը։ Ունի միջազգային մակարդակի սպորտի վարպետի կոչում։

Ֆրիդզոնը հանդես է գալիս նաև Ռուսաստանի բասկետբոլի ազգային հավաքականում, որի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր Լոնդոնի ամառային օլիմպիական խաղերում։

Արտաքին հղումներ[խմբագրել]