Վիշակհապատնամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վիշակհապատնամ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես11 161 կմ²
ԲԾՄ45±1 մետր
Բնակչություն2 035 922 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ891
Փոստային դասիչ530/531[1]
Պաշտոնական կայքvisakhapatnammunicipalcorporation.org
Վիշակհապատնամ (Հնդկաստան)##
Վիշակհապատնամ (Հնդկաստան)

Վիշակհապատնամ (անգլ.՝ Visakhapatnam, տելուգու՝ విశాఖపట్టణం), անվանվում է նաև Վիզակ, քաղաք Հնդկաստանի հարավ-արևելքում՝ Բենգալյան ծոցի արևելյան ափին[2], Անդհրա Պրադեշ նահանգում, որի շրջաններից մեկի վարչական կենտրոնն է, ինչպես նաև այդ նահանգի խոշոագույն ու ամենախտաբնակ բնակավայրն[3] ու ֆինանսական կենտրոնը[4]։ Երկրի խոշորագույն նավահանգիստներից մեկն է, Հնդկաստանի արևելյան ափի քաղաքների մեջ մեծությամբ երրորդը (զիջում է միայն Չեննային և Կալկաթային)[5]։ Գտնվում է Արևելյան Գաթեր լեռնաշղթայի մերձակայքում[6][7]։ Ծովի մակերևույթից բարձրությունը՝ 0 մետր[8]։ Քաղաքին բնորոշ է արևադարձային կլիման՝ համեմատաբար չոր ձմեռներով և խոնավ ամառներով, ողջ տարվա ընթացքում օդի ջերմաստիճանի աննշան տատանումներով։

Վիշակհապատնամում է գտնվում Հնդկաստանի արևելյան ռազմածովային նավատորմի գլխավոր շտաբը[9]։

Վիշակհապատնամին տրվել են Արևելյան ափի Գոա, Ճակատագրի քաղաք, Արևելյան ափի մարգարիտ և այլ պատվանուններ։ 2017 թվականին Վիշակհապատնամը մաքրության մրցույթում Հնդկաստանի քաղաքների մեջ ճանաչվել է երրորդը[10]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի բնակչության թվաքանակի փեփոխությունները 1901-2011 թթ.

1901 1921 1931 1941 1951 1961 1971 1981 1991 2001 2011
40 892 44 711 57 703 70 243 108 042 211 190 363 467 603 630 751 037 969,608 2 091 811

2001 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 982 904[11], 2011 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով՝ 1 730 320[12]: Շրջակա բնակավայրերի հետ կազմում է երկրի ամենախտաբնակ մետրոպոլիսային մարզերից մեկը՝ 5 340 000 բնակչությամբ[13]։

Բնակչության մեծ մասը դավանում է հինդուիզմ։ Կան նաև մուսուլմաններ և քրիստոնյաներ։ Քաղաքում առավել տարածված լեզուն տելուգուն է։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիշակհապատնամի տնտեսության զարգացած ճյուղերն են ձկնարդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, դեղագործությունը, տրանսպորտը (հատկապես ծովային բեռնափոխադրումները)[14][15]։

Վիշակհապատնամը Անդհրա Պրադեշ նահանգի ծովային դարպասն է։ Նրա նավահանգիստը խոշորագույններից մեկն է Հնդկաստանում և համարվում է միակ բնական նավահանգիստը այդ երկրի արևելյան ափին[16]։ Նավամատույցներից մեկում՝ EQ-8-ում, աշխատանքները լրիվ մեքենայացված են։ 2010 թվականին Coal India ընկերությունը համաձայնել է մի նոր նավամատույց կառուցել[17] Վիշակհապատնամի նավահանգստում։ Այստեղ է գտնվում նաև երկրի արևելյան ափի հնագույն նավանորոգարանը։

Վիշակհապատնամը զբոսաշրջային կարևոր կենտրոն է, որին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում լողափերը[18]։

Քաղաքի տնտեսությունն իր ծավալով տասներորդ տեղն է զբաղեցնում Հնդկաստանում[19] և ապահովում է 43,5 միլիարդ ամերիկյան դոլարի համախառն ներքին արդյունք[20]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.mapsofindia.com/pincode/india/andhra-pradesh/visakhapatnam/
  2. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag». Hindustan Times (անգլերեն). 2014 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  3. Mukerji, Chandralekha (2016 թ․ մարտի 21). «Real estate: Here are 9 smart Indian cities to invest in – The Economic Times». The Economic Times. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  4. Patnaik, Santosh (2016 թ․ դեկտեմբերի 5). «Vizag to be made a FinTech Valley». The Hindu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  5. «City rank». vizagworld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 6-ին.
  6. «In pics: Hudhud takes the green sheen off Vizag». Hindustan Times. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  7. «About District | Visakhapatnam District, Government of Andhra Pradesh | India». Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  8. «Vishakhapatnam, India Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. Academy, Students'. Visakhapatnam-The City of Destiny-India (անգլերեն). Lulu.com. էջ 4. ISBN 978-1-257-06510-3. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  10. «Swachh Survekshan – 2017: Sanitation Rankings of Cities/Towns State/UT-wise». pib.nic.in. Վերցված է 2017 թ․ մայիսի 4-ին.
  11. World Gazetteer: Die wichtigsten Orte mit Statistiken zu ihrer Bevölkerung Արխիվացված 2007-09-30 Wayback Machine
  12. Census of India 2011: Provisional Population Totals. Cities having population 1 lakh and above. Արխիվացված 2019-01-07 Wayback Machine (PDF; 154 kB)
  13. «Key Facts on VMR» (PDF). Visakhapatnam Urban Development Authority. էջեր 44–45. Արխիվացված է օրիգինալից (PDF) 05-03-2016-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին. {{cite web}}: Invalid |url-status=ano (օգնություն); Unknown parameter |datum archivace= ignored (օգնություն); Unknown parameter |datum přístupu= ignored (օգնություն); Unknown parameter |titul= ignored (օգնություն); Unknown parameter |url archivu= ignored (օգնություն)
  14. David Satterthwaite. (2007) The transition to a predominantly urban world and its underpinnings Արխիվացված 2013-11-01 Wayback Machine. Human Settlements Discussion Paper Series. Theme: Urban Change −4
  15. 11 Indian cities among world’s fastest growing Արխիվացված 2012-11-04 Wayback Machine // Times of India. (23 October 2007). Retrieved on 2011-12-03.
  16. Gopalakrishnan, Hema (2012 թ․ նոյեմբերի 7). «A career in Vizag». The Hindu. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  17. «Coal India strikes port deal». fairplay.co.uk. 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. Ghosh, G. K. (2008). Bamboo: The Wonderful Grass (անգլերեն). APH Publishing. էջ 300. ISBN 9788131303696. Վերցված է 2017 թ․ հուլիսի 21-ին.
  19. Mehta, Sulogna (2016 թ․ սեպտեմբերի 2). «Vizag made smart strides in urban sanitation, says report – Times of India». The Times of India. Վերցված է 2017 թ․ մայիսի 16-ին.
  20. Haritas, Bhragu. «Richest Cities Of India».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիշակհապատնամ» հոդվածին։