Վինցենտի Ռապացկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինցենտի Ռապացկի
լեհ.՝ Wincenty Rapacki
Ծնվել էհունվարի 22, 1840(1840-01-22)[1]
ԾննդավայրԼիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան
Մահացել էհունվարի 12, 1924(1924-01-12)[1] (83 տարեկան)
Մահվան վայրՎարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
ԳերեզմանՊովոնզկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր և դրամատուրգ
Ամուսին(ներ)Józefina Rapacka?
Երեխա(ներ)Józef Rapacki?

Վինցենտի Ռապացկի (լեհ.՝ Wincenty Rapacki, հունվարի 22, 1840(1840-01-22)[1], Լիպնո, Kuyavian-Pomeranian Voivodeship, Լեհաստան - հունվարի 12, 1924(1924-01-12)[1], Վարշավա, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն), լեհ դերասան և դրամատուրգ։ Հանդես է եկել Լվովի, Չեռնովցիի, 1865 թվականից՝ Կրակովի թատրոններում, 1869 թվականից՝ Վարշավայում (1870 թվականից՝ «Ռոզ-մաիտոստի» թատրոնի առաջատար դերասաններից)։ Լեհաստանի բեմական ռեալիզմի նշանավոր ներկայացուցիչներից։ Սկզբնական շրջանում կապված լինելով կրակովյան դպրոցին, հետագայում վերջինիս փորձը տեղափոխել է վարշավյան բեմ։ Շեքսպիրի ողբերգություններում ստեղծել է բարձրարվեստ անձնավորումներ՝ Համլետ «Համլետ», Լիր արքա «Լիր արքա», Ցագո «Օթելլո» են։ Լավագույն դերերից են նաև՝ Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Նիկ (Ալովացկու «Մարի Ստյուարտ»), Զիշեսկի (Բալուցկու «Պան խորհրդականի խորհրդականները»)։ Հեղինակ է «Վիտ Ատվոշ» (բեմադրության մեջ կատարել է նաև գլխավոր դերը), «Ընտանեկան գործ» (1883 թվական), «Աստղագուշակը» (1888 թվական), «Հիստրիոններ» (1892 թվական) և այլ պիեսների։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինցենտի Ռապացկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։