Վինի Թուխը և հոգսերի օրը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինի Թուխը և հոգսերի օրը
ռուս.՝ Винни-Пух и день забот
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և երաժշտական ֆիլմ
ԿերպարներՎինի Թուխ, Դնչիկ, Իա-Իա և Owl?
Հիմնված էՎինի Թուխ
Շարքի մասն էՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
ՌեժիսորՖյոդոր Խիտրուկ և Գեննադի Սոկոլսկի
ՍցենարիստԲորիս Զախոդեր և Ֆյոդոր Խիտրուկ
ՀնչյունավորումԵվգենի Լեոնով, Իա Սավվինա, Էրաստ Գարին, Զինաիդա Նարիշկինա և Վլադիմիր Օսենև
ՊատմողՎլադիմիր Օսենև[1]
Բեմադրող նկարիչԷդուարդ Նազարով և Վլադիմիր Զույկով
ԵրաժշտությունՄոիսեյ Վայնբերգ
ՕպերատորՄիխայիլ Դրույան
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՇարքՎինի Թուխը և բոլորը, բոլորը, բոլորը
Թվական1972 և հուլիսի 13, 1972[2]

«Վինի Թուխը և հոգսերի օրը » (ռուս.՝ Винни-Пух и день забот), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծեր մոխրագույն ավանակ՝ Իան կանգնել է լճի ափին և տխրում է։ Նրան է մոտենում Վինի Թուխը, որին Իան խոստովանում է, որ նրա ծննդյան օրն է, բայց այդ մասին ոչ ոք չի հիշել, բացի այդ նա կորցրել է իր պոչը։ Ավելի ուշ Վինի Թուխը հանդիպում է Դնչիկին և նրանք որոշում են շնորհավորել ավանակին։ Վինի Թուխը որոշում է ավանակին նվիրել մեղրով կճուճ, իսկ Դնչիկը՝ օդապարիկ։ Սակայն ճանապարհին Թուխը ուտում է մեղրը, և Իայի մոտ է գալիս դատարկ կճուճով, իսկ Դնչիկը ցանկանալով Իային առաջինը մատուցել նվերը շտապում է և ընկնում, արդյունքում ավանակին պայթած փուչիկ է տալիս։ Բայց ավանակը այսպիսի նվերից էլ է գոհ, բացի այդ գալիս է Բուն, թևերի մեջ բռնած բերելով ավանակի կորցրած պոչը։ Պարզվում է ճանապարհին Վինի Թուխը այցելել էր Բուին, նրա տան զանգին տեսնելով տարօրինակ իր, ճանաչելով Իայի պոչը համոզել էր Բուին նվիրել այն ավանակին։ Ի զարմանս Բուի պոչը ամրացնում են Իայի վրա և միասին նշում նրա ծննդյան օրը։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 - ԽՍՀՄ-ի պետական մրցանակ ռեժիսոր Ֆյոդոր Խիտրուկին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինի Թուխը և հոգսերի օրը» հոդվածին։