Վիկտոր Սամոյլենկո
Վիկտոր Սամոյլենկո | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | մարտի 2, 1947 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն |
Վախճանի օր | հունիսի 18, 2018 (71 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Վիկտոր Սամոյլենկո (ռուս.՝ Ви́ктор Васи́льевич Само́йленко, մարտի 2, 1947, Բուդապեշտ, Հունգարիայի երկրորդ հանրապետություն - հունիսի 18, 2018, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1970 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայի բարձրագույն դիվանագիտական կուրսեր։
1970 թվականից զբաղվել է դիվանագիտական գործունեությամբ։
- 1974 թվականից մինչև 1979 թվականը հանդիսացել է Սինգապուրում ԽՍՀՄ դեսպանության ատտաշե, երրորդ քարտուղար։
- 1982 թվականից մինչև 1987 թվականը Ֆիլիպիններում եղել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական։
- 1990-1992 թվականներին ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավարևելյան Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրենի տեղակալ։
- 1992 թվականից մինչև 1996 թվականն Ավստրալիայում զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական-դեսպանորդի պաշտոնը։
- 1996-ից մինչև 1997 թվականը հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի գլխավոր խորհրդական։
- 1997 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
- 1999 թվականի ապրիլի 12-ից մինչև 2004 թվականի հուլիսի 29-ը Կամբոջայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2005 թվականից մինչև 2009 թվականը Սիբիրյան դաշնային շրջանում հանդիսացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ, հատուկ հանձնարարականների դեսպան։
- 2009 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերը 23-ը Մոնղոլիայում եղել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[3][4]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել, ունեցել է մեկ դուստր։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (1992 թվականի օգոստոսի 12)[5]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2002 թվականի հունվարի 15)[6]
- Արտակարգ և լիազոր դեսպան (2010 թվականի հոկտեմբերի 25)[7]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Указ Президента Российской Федерации от 12.04.1999 г. № 465 "О назначении Самойленко В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа"
- ↑ Указ Президента Российской Федерации от 29.07.2004 г. № 981 "О Самойленко В.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.09.2009 г. № 1069 "О назначении Самойленко В.В. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Монголии"
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.09.2013 г. № 726 "О Самойленко В.В."
- ↑ Указ Президента Российской Федерации от 12 августа 1992 года № 878 «О присвоении Самойленко В. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 15 января 2002 года № 55 «О присвоении дипломатических рангов»
- ↑ Указ Президента Российской Федерации от 25 октября 2010 года № 1283 «О присвоении Самойленко В. В. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Կատեգորիաներ:
- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
- Մարտի 2 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Բուդապեշտ քաղաքում ծնվածներ
- Հունիսի 18 մահեր
- 2018 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Խորհրդային դիվանագետներ
- Ռուս դիվանագետներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ