Վիկտոր Կովալենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Կովալենկո
բելառուս․՝ Вiктар Каваленка
Ծնվել էհուլիսի 21, 1929(1929-07-21)
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սոկովշչինա, Վոլոժինի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 17, 2001(2001-08-17) (72 տարեկան)
Մինսկ, Բելառուս
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն,  Բելառուսական ԽՍՀ և  Բելառուս
Ազգությունբելառուս
Մասնագիտությունգրականագետ, գրող, գրական քննադատ, քննադատ և արձակագիր
Հաստատություն(ներ)Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի գրականության ինստիտուտ
Գործունեության ոլորտգրականագիտություն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Ալմա մատերՄինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտ
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1978) և academician of the National Academy of Sciences of Belarus? (1994)
ՊարգևներԽՍՀՄ Գրողների միության մրցանակ (1976)
Բելառուսական ԽՍՀ Յոկուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980)

Վիկտոր Անտոնովիչ Կովալենկո (բելառուս․՝ Вiктар Антонавіч Каваленка, 21 հուլիսի, 1929, Սոկովշչինա, Վոլոժինի շրջան, Մինսկի մարզ, Բելառուսական ԽՍՀ17 օգոստոսի, 2001, Մինսկ, Բելառուս), բելառուս գրականագետ, քննադատ, արձակագիր, բանասիրական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1971)։ Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1994)։ Բելառուսական ԽՍՀ Յակուբ Կոլասի անվան պետական մրցանակի դափնեկիր (1980)։ Բելառուսական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1962)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կովալենկոն ծնվել է 1929 թվականի հուլիսի 21-ին Բելառուսական ԽՍՀ Մինսկի մարզի Վոլոժինի շրջանի Սոկովշչինա գյուղում, գյուղացու ընտանիքում։

1948 թվականին ավարտել է Լիդսկի մանկավարժական ուսումնարանը։ Դասավանդել է Գրոդնոյի մարզի Դոբրովոլսկի յոթնամյա դպրոցում։ Ավարտել է Մինսկի Մ. Գորկու անվան մանկավարժական ինստիտուտը (1953)։ Սվիրսկի շրջանում լեզու ու գրականություն է դասավանդել Սիրմեշի միջնակարգ դպրոցում, եղել է Կեմելիշի միջնակարգ դպրոցի տնօրեն։

1959 թվականին պաշտպանել է ատենախոսություն «Дакастрычніцкая творчасць Змітрака Бядулі» թեմայով և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։

Ասպիրանտուրան ավարտելուց հետո (1958) եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Յանկա Կուպալայի գրականության ինստիտուտի գիտաշխատող, 1982-1997 թվականներին՝ նույն ինստիտուտի տնօրեն։ Եղել է Բելառուսական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, ակադեմիկոս[1]։

Վիկտոր Կովալենկոն ուսումնասիրել է բելառուսական գրականության զարգացման արագացման գործընթացը, հանդես է եկել որպես գրական քննադատ։

Վիկտոր Կովալենկոյի անունն է կրում Սովոկշչինայի միջնակարգ դպրոցը։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիկտոր Կովալենկոյի քննադատական ու գրականագիտական աշխատությունները տպագրվել սկսել են 1952 թվականին։ Հեղինակել է ավելի քան 200 գիտական հրատարակություններ, այդ թվում՝ 11 մենագրություններ, ինչպես նաև «Падвышанае неба» վեպը (Мінск ։ Мастацкая літаратура, 1978)։

  • Каваленка, В. А. Пошукі і здзяйсненні ։ Творчасць Змітрака Бядулі / В. А. Каваленка. — Мінск ։ Дзяржаўнае выдавецтва БССР, Рэдакцыя мастацкай літаратуры, 1963. — 212 с.
  • Каваленка, В. А. Давер ։ Літаратурна-крытычныя артыкулы / В. А. Каваленка. — Мінск ։ Беларусь, 1967. — 259 с.
  • Каваленка, В. А. Голас чалавечнасці ։ Пра некаторыя гуманістычныя матывы ў беларускай літаратуры / В. А. Каваленка. — Мінск ։ Навука і тэхніка, 1970. — 164 с.
  • Каваленка, В. А. З пазіцый сучаснасці ։ Агульны працэс літаратурнага развіцця / В. А. Каваленка. — 2-е выд., перапр. і дап. — Мінск ։ Народная асвета, 1982. — 192 с. (1-е издание — 1975 год)
  • Каваленка, В. А. Вытокі. Уплывы. Паскоранасць ։ Развіццё беларускай літаратуры XIX—ХХ стагоддзяў / В. А. Каваленка. — Мінск ։ Навука і тэхніка, 1975. — 334 с.
  • Каваленка, В. А. Прага духоўнасці ։ Літаратурна-крытычныя артыкулы / В. А. Каваленка. — Мінск ։ Мастацкая літаратура, 1975. — 254 с.
  • Каваленка, В. А. Праблемы сучаснай беларускай крытыкі / В. А. Каваленка. — Мінск ։ Навука і тэхніка, 1977. — 192 с.
  • Каваленка, В. А. Жывое аблічча дзён ։ Літаратурна-крытычныя артыкулы / В. А. Каваленка. — Мінск ։ Мастацкая літаратура, 1979. — 303 с.
  • Коваленко, В. А. Иван Шамякин ։ Очерк творчества / В. А. Коваленко. — Москва ։ Советский писатель, 1979. — 269 с. (на белорусском языке в 1980 году)
  • Каваленка, В. А. Міфа-паэтычныя матывы ў беларускай літаратуры / В. А. Каваленка. — Мінск ։ Навука і тэхніка, 1981. — 320 с.
  • Коваленко, В. А. Общность судеб и сердец։ Белорусская проза о Великой Отечественной войне в контексте русской и других литератур / В. А. Коваленко. — Минск ։ Наука и техника, 1985. — 352 с.
  • Каваленка, В. А. Покліч жыцця ։ Літаратурная крытыка / В. А. Каваленка. — Мінск ։ Мастацкая літаратура, 1987. — 230 с.
  • Каваленка, В. А. Веліч праўды ։ Выбранае / В. А. Каваленка. — Мінск ։ Мастацкая літаратура, 1989. — 559 с.

Հանդիսանում է «Гісторыі беларускай савецкай літаратуры» (1964), «Гісторыі беларускай дакастрычніцкай літаратуры» (1969), «Истории советской многонациональной литературы» (1974), «Истории белорусской советской литературы» (1974) դասագրքերի ու մենագրություների հեղինակներից ու խմբագիրներից մեկը։ «Шляхі развіцця беларускай савецкай прозы» մենագրության համահեղինակ է (Մ. Մուշինսկու, Ալեքսանդր Յասկևիչի հետ համատեղ, 1972)։

Մրցանակներ ու պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ Գրողների միության մրցանակ (1976) «Прага духоўнасці» գրքի համար,
  • Բելառուսական ԽՍՀ Յոկուբ Կոլասի անվան պետական մրցանակ (1980) «Բելառուսական մինչհոկտեմբերյան գրականության պատմություն» ու «Խորհրդային շրջանի բելառուսական գրականության պատմություն» ուսումնասիրութունների ստեղծմանը մասնակցելու համար,
  • Ֆրանցիսկ Սկորինայի մեդալ (1997), այլ մեդալներ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Віктар Каваленка // Беларускія пісьменнікі (1917—1990) : Даведнік / Склад. А. К. Гардзіцкі; нав. рэд. А. Л. Верабей. — Мн.: Мастацкая літаратура, 1994. — С. 232—233.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]