Վիկտոր Գուսման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Գուսման
Քաղաքացիությունը  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 3, 1995(1995-02-03)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Tonalá
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Վիկտոր Ալֆոնսո Գուսման Գուսման (իսպ.՝ Víctor Alfonso Guzmán Guzmán, փետրվարի 3, 1995(1995-02-03)[1], Tonalá), մեքսիկացի ֆուտբոլիստ, «Պաչուկա» ակումբի և Մեքսիկայի ազգային հավաքականի կիսապաշտպան։ 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուսմանը Գվադալախարա ակումբի շրջանավարտ է։ 2015 թվականին խաղային փորձ ձեռք բերելու համար վարձավճարով տեղափոխվել է «Պաչուկա»։ Հուլիսի 29-ին Մեքսիկայի գավաթի Ատլանտայի դեմ խաղում Վիկտորը նորամուտն է նշել նոր թիմում[2]։ Օգոստոսի 12-ին «Մոնտերեյի» դեմ խաղում նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2016 թվականին մայրաքաղաքային «Ամերիկա» ակումբի դեմ խաղում Գուսմանը խփել է իր առաջին գոլը «Պաչուկայի» կազմում։ Նույն տարվա ամռանը ակումբը գնել է խաղացողի տրանսֆերը «Գվադալախարայից»։ 2017 թվականին Վիկտորն օգնել է «Պաչուկային» հաղթել ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Գուսմանը ընդգրկվել է Մեքսիկայի երիտասարդական հավաքականի կազմում՝ մասնակցելու Ջամայկայում կայանալիք ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատանեկան գավաթի խաղարկությանը։ Մրցաշարում հանդիպումներ է անցկացրել Կուբայի[4], Կանադայի[5], Հոնդուրասի[6], Հաիթիի[7] և Պանամայի[8] երիտասարդական հավաքականների դեմ։ Հոնդուրասցիների դեմ խաղում Վիկտորը դարձել է գոլի հեղինակ։

Նույն թվականի ամռանը Գուսմանը մասնակցել է Նոր Զելանդիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում մասնակցել է Ուրուգվայի[9], Սերբիայի[10] և Մալիի[11] դեմ խաղերին։

2016 թվականի ամռանը Մեքսիկայի օլիմպիական հավաքականի կազմում մասնակցել է Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիական խաղերին։ Մրցաշարում նա խաղում էր Գերմանիայի հավաքականի դեմ[12]։

2018 թվականի սեպտեմբերի 8-ին Ուրուգվայի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Գուսմանը իր նորամուտն է նշել Մեքսիկայի հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Էրիկ Գուտերեսին[13]։ Հոկտեմբերի 11-ին Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ խաղում խփել է իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում[14]։

Գոլեր Մեքսիկայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
1. 11 հոկտեմբերի 2018 Ունիվերսիտարիո մարզադաշտ, Սան Նիկոլաս դե լոս Գարզա, Մեքսիկա Կոստա Ռիկայի ֆուտբոլի ազգային հավաքական 2:2 3:2 Ընկերական հանդիպում

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Մեքսիկա Մեքսիկա «Պաչուկա»

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2016/2017

Միջազգային

Մեքսիկա Մեքսիկա (մինչև 20)

  • ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթ՝ 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Пачука VS. Атланте 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015—07—29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  3. «Монтеррей VS. Пачука 4:3» (անգլերեն). soccerway.com. 2015—08—12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «США (до 20) VS. Куба (до 20) 9:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 10. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. «Канада (до 20) VS. Мексика (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 12. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  6. «Мексика (до 20) VS. Гондурас (до 20) 3:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «Гаити (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. «Панама (до 20) VS. Мексика (до 20) 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. «Мексика (до 20) VS. Уругвай (до 20) 2:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 3. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. «Сербия (до 20) VS. Мексика (до 20) 2:0» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հունիսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  11. «Мексика (до 20) VS. Мали (до 20) 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  12. «Мексика (до 23) VS. Германия (до 23) 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 12-ին.
  13. «Мексика VS. Уругвай 1:4» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  14. «Мексика VS. Коста-Рика 3:2» (անգլերեն). soccerway.com. 2018—10—11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 12-ին.