Վիկտորյա Կենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորյա Կենտ
իսպ.՝ Victoria Kent
 
Կուսակցություն՝ Republican Left?
Կրթություն՝ Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և իրավաբան
Ծննդյան օր մարտի 6, 1892(1892-03-06)[1]
Ծննդավայր Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2][3]
Վախճանի օր սեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[4][5][6][…] (95 տարեկան)
Վախճանի վայր Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
Թաղված Ռեդինգ
Քաղաքացիություն  Իսպանիա
Ի ծնե անուն իսպ.՝ Victoria Kent Siano
 
Պարգևներ
Grand Cross of the Order of St. Raymond of Peñafort

Վիկտորյա Կենտ Սիանո (իսպ.՝ Victoria Kent Siano, մարտի 6, 1892(1892-03-06)[1], Մալագա, Անդալուզիա, Իսպանիա[2][3] - սեպտեմբերի 25, 1987(1987-09-25)[4][5][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), իսպանացի փաստաբան և հանրապետական քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղել է Ռադիկալ-սոցիալիստական հանրապետական կուսակցության, ապա կուսակցության մեջ մտած Հանրապետական ձախակողմյան կուսակցության անդամ։ Հայտնի է դարձել 1930 թվականին հանրապետական քաղաքական գործիչ Ալվարո դե Ալբորնոսին դատարանում պաշտպանելով, որը շուտով դարձել է արդարադատության նախարար և վտարանդի հանրապետական կառավարության նախագահ (1947-1949 և 1949-1951)։ 1931 թվականին ընտրվել է Իսպանիայի երկրորդ հանրապետության խորհրդարանի առաջին գումարման պատգամավոր։ Հենց նույն թվականին Իսպանիայի հանրապետության նախագահ Նիսետո Ալկալա Սամորա ի Տորեսը Վիկտորյա Կենտին նշանակել Է Պատիժների կատարման գերատեսչության ղեկավար, այդ պաշտոնում Վիկտորյա Կենտը ակտիվորեն զբաղվել է բանտային մեկուսացման բարեփոխությունով։

Կենտը դեմ էր իսպանացի կանանց ընտրական իրավունքների շուտափույթ տրամադրմանը՝ կարծելով, որ դա կարող է հարված հասցնել ձախ կուսակցություններին։ Իսպանիայի կին բնակչությունը, նրա կարծիքով, գտնվելով կաթոլիկ եկեղեցու ազդեցության տակ, չունեն սոցիալական և քաղաքական իրավիճակի բավարար ընկալում, որպեսզի պատասխանատու կերպով մոտենան ընտրություններին։ Իսպանիայի ֆեմինիստ Կլարա Կամպոամորի հետ այս հարցի շուրջ դիմակայությունը հանգեցրել է Կենտի ժողովրդականության մակարդակի նվազմանը, և դրա արդյունքում 1933 թվականի ընտրություններում նա զրկվել է պատգամավորական մանդատից, երբ, ինչպես և կանխատեսել էր, հաղթանակ են տարել պահպանողականները։

Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո Վիկտորյա Կենտը ստիպված է եղել արտագաղթել։ Նյու Յորքում նա հրատարակել է Ibérica ամսագիրը, որը կենտրոնացած էր ԱՄՆ-ում իսպանացի ներգաղթյալների համար։ Վիկտորիա Կենտի անունը կրում է Անդալուսիայի մի քանի միջնակարգ ուսումնական հաստատություններ, ինչպես նաև Մալագայի Cercanías սեզոնային էլեկտրագնացքի կայարան։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuatros años en París (1940—1944), (1978)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Miguel Ángel Villena, Victoria Kent, una pasión republicana, Barcelone, Debate, 2007, 336 p.
  • María Dolores Ramos, Victoria Kent (1892—1987), Ediciones del Orto, 1999, 96 p.
  • Maria Telo Nunez, Concepcion Arenal y Victoria Kent: La prisiones, vida y obra, Instituto de la Mujer, 1995, 137 p.
  • Angela Kershaw & Angela Kimyongur, Women in Europe Between the Wars: Politics, Culture and Society, Ashgate Pub Co, 2007, 249 p.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Կենտ» հոդվածին։