Վիկտորիա Վոյցիցկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտորիա Վոյցիցկայա
 
Կուսակցություն՝ Ինքնօգնություն
Կրթություն՝ Առևտրատնտեսական պետական համալսարան (2002)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 27, 1974(1974-11-27) (49 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ուկրաինա

Վիկտորիա Վոյցիցկայա (ուկրաիներեն՝ Вікторія Михайлівна Войціцька, նոյեմբերի 27, 1974(1974-11-27), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ։ 8-րդ գումարման Ուկրաինայի Գերագույն ռադայի ժողովրդական պատգամավոր։ «Միավորում ինքնօգնության» խորհրդարանական խմբի և կուսակցության անդամ։ Ապագայի հարցերով հանձնաժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Պասխավերի զարմիկը[1]։

2002 թվականին ավարտել Է Կիևի ազգային առևտրա-տնտեսական համալսարանը, ստացել է մասնագետի դիպլոմ «Բանկային գործ» մասնագիտությամբ։ 2005 թվականին ավարտել է Brands International Business School-ը, ստացել է Master of Business Administration դիպլոմ՝ «միջազգային ֆինանսներ» մասնագիտությամբ։

  • 1994-1997 - PricewaterhouseCoopers-ի աուդիտոր,
  • 1997-1999 - ING Barings Ukraine ֆինանսական վերահսկիչ,
  • 1999-2001 - Black Sea Trade and Development Bank (Սալոնիկներ, Հունաստան) ֆինանսական վերահսկիչ,
  • 2003-2005 - Edmund S.Muskie Brandeis International Business School, ԱՄՆ, MBA ծրագրի ուսանողուհի, Fund Raising Events Coordinator at Harvard University (Հարվարդի համալսարանի դրամահավաքի կազմակերպման և անցկացման հարցերի համակարգող),
  • 2005-2007 - Concorde Capital կորպորատիվ ֆինանսների գծով տնօրեն,
  • 2007-2009 - Cushman & Wakefield Ukraine կապիտալի շուկայի տնօրեն,
  • 2009-2011 - «Ադամանտ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ի կորպորատիվ ֆինանսների գծով տնօրեն,
  • 2011 - ապրիլ 2014 - «Տիսագազ» ՓԲԸ-ի, CUB Energy Inc., VP Finance ֆինանսական տնօրեն։

2014 թվականին Ուկրաինայի արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակ անկախ դիտորդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]