Ալեքսանդր Պասխավեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Պասխավեր
ուկրաիներեն՝ Олександр Йосипович Пасхавер
Դիմանկար
Ծնվել էմարտի 11, 1945(1945-03-11) (79 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ուկրաինա
ԿրթությունԿիևի ազգային տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճանտնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունտնտեսագետ
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
և Ուկրաինայի պատվավոր տնտեսագետ

Ալեքսանդր Իոսիֆովիչ Պասխավեր (անգլ.՝ Paskhaver, Alexander Iosifovich, մարտի 11, 1945(1945-03-11), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի գիտնական-տնտեսագետ, Ուկրաինայի տեխնոլոգիական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Ուկրաինայի վաստակավոր տնտեսագետ։

Ընդհանուր տեղեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Իոսիֆովիչ Պասխավերը ծնվել է 1945 թվականի մարտի 11-ին Կիևում։ Ավարտել է Կիևի ժողովրդական տնտեսության ինստիտուտը (տնտեսագիտության բաժին) և Մոսկվայի տնտեսագիտության ինստիտուտի մագիստրատուրան։ Ավելի քան 20 տարի աշխատել է Ուկրաինական Տնտեսագիտության ինստիտուտում, 1971-1992 թվականներին եղել է առաջատար գիտաշխատող։ Զբաղվել է տնտեսության արդյունավետության, սեփականաշնորհման և ապամոնոպոլիզացիայի հետազոտություններով։ 1992-1994թվականներին աշխատել է Շուկայական բարեփոխումների կենտրոնի գլխավոր փորձագետ, ապա Կիևի բարեփոխման հիմնադրամի՝ «Փաթնամ, Հեյս և Բարթլեթի» անգլ.՝ Putnam, Hayes and Bartlett խորհրդատու։ Պասխավերը ակտիվ մասնակցություն է ունեցել Ուկրաինայում շուկայական բարեփոխումների իրականացմանը։ 1995 թվականին դարձել է ստեղծման նախաձեռնողներից մեկը և այդ ժամանակվանից եղել է Տնտեսական զարգացման կենտրոն հասարակական փորձագիտական կազմակերպության մշտական նախագահը[1]։ Նա նաև գլխավորում է «Ուկրաինայի տնտեսության մոնիտորինգ» տեղեկատվական և վերլուծական տեղեկագրի խմբագրությունը։ Տարբեր ժամանակներում եղել է նախագահի, վարչապետի, փոխվարչապետի, էկոնոմիկայի նախարարի խորհրդական, Ուկրաինայի պետական գույքի հիմնադրամի նախագահ։ Եղել է նաև «Միստեցկի Արսենալ» ազգային մշակութային, գեղարվեստական և թանգարանային համալիրի զարգացման խորհրդի անդամ[2]։ Նա պատվո շքանշանի, III աստիճանի ասպետ է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]