Վերոնիկա Սարոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերոնիկա Սարոյան
Ծնվել էհոկտեմբերի 23, 1978(1978-10-23) (45 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունդերասանուհի
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Վերոնիկա Յուրիի Սարոյան (հոկտեմբերի 23, 1978(1978-10-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ ՀՀ վաստակավոր արտիստ (2010)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերոնիկա Սարոյանը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 23-ին, Երևանում։ 1996 թվականին ավարտել է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիան, այնուհետև նույն թատրոնում աշխատանքի է ընդունվել որպես դերասանուհի[2]։

Դասավանդել է Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի ստուդիայում։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ Ներկայացում Դեր
Շենո «Եղեք առողջ» Լյուսի, Վիվիեն
Գ. Գորին «Հիշատակի աղոթք» Գոլդա
Ալեքսանդր Օստրովսկի «Իմաստունն էլ է երբեմն միամիտ լինում» Մաշենկա, Մամաևա
Ամեն ինչ վաճառվում է» Եվգենիա
Լևոն Շանթ «Ինկած բերդի իշխանուհին» Իշխանուհի Սոֆյա
Ա. Ցագարելի «Խանումա» Սոնա, Կաբատո, Խանումա
Նիկոլայ Գոգոլ «Ռևիզոր» Աննա Անդրեևնա
Յ. Պոլյակով «Աֆրոդիտեի ձախ կուրծքը» Նինա
Ալեքսանդր Շիրվանզադե «Մորգանի խնամին» Նատաշա
Անտոն Չեխով «Երեք քույր» Օլգա
Բրիկեր և Լասենգ «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» Մաթիլդա

Բեմադրությունների հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ալադդինը և նրա կախարդական լամպը»[3]
  • Մ. Թիբո «Իդեալական տղամարդը»[4]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին
  2. «Վերոնիկա Սարոյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  3. Մանկական հրաշք՝ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի բեմում. լուսանկարներ
  4. Ստանիսլավսկու անվան թատրոնի հոբելյանական թատերաշրջանը կնշանավորվի պրեմիերաներով